f

Անկախ

Կյանքը COVID 19-ի հետ․ երկրներ, որոնք աստիճանաբար բնականոն կյանքի են վերադառնում


Աշխարհի երկրների մեծամասնությունն այս օրերին  փորձում է ապահովել հանրային առողջապահության օրեցօր աճող կարիքները և նվազեցնել տնտեսական վնասները։ Այս պայմաններում ավելի ու ավելի շատ երկրներ են աստիճանաբար մեղմացնում գործող արգելքները՝ քայլ առ քայլ վերագործարկելով տնտեսությունը։

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում վերաբացվել են 73 զբոսաշրջային վայրեր։  Սակայն պաշտոնապես սահմանվել է, որ այդ վայրերի միաժամանակյա այցելուների թիվը չպետք է գերազանցի նախկինում թույլատրելի այցելուների  թվի 30 տոկոսը, ծառայություններն էլ հնարավորինս առցանց պետք է մատուցվեն՝ բացառելով անմիջական շփումները։

Վիրուսի սկզբնավայր Ուհանում արգելքները չեղարկվել են ապրիլի 8-ից։ Բիզնեսի գրեթե 90 տոկոսն աստիճանաբար  վերագործարկվում է։ Ուհանից դուրս Չինաստանի մնացյալ հատվածներում կյանքն արդեն իր բնականոն հուն է վերադարձել։ Գործում են սրճարաններն ու բարերը, խանութները։ Մարդիկ ազատ են տեղաշարժվել, սակայն անվտանգության կանոնները պարտադիր են՝ ջերմաչափումներ, դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել։ 

Իսպանիայում դեռ նախորդ շաբաթ ևս 300 000 քաղաքացիներ աշխատանքի վերադարձան։ Այստեղ խանութները, բարերը և հանրային այլ վայրերը դեռևս փակ են և այդպիսին կմնան մինչև առնվազն ապրիլի 26-ը։  Եվ չնայած ոմանք մտավախություն են հայտնում, որ իշխանությունները վաղ են թուլացրել սահմանափակումները՝ մի շարք ոլորտների թույլ տալով աշխատել, աշխատանքի վերադարձած քաղաքացիները ԶԼՄ-ների հետ զրույցներում նշում են, որ ճիշտ ժամանակին են նման քայլի դիմել․ իրենց սննդի պաշարներն արդեն սպառվում էին։

Իտալիայում, որը նոր կորոնավիրուսից մահերի թվով  աշխարհում երկրորդ հորիզոնականում է, թույլատրվել է, որ վերաբացվեն գրախանութները, գրենական  պիտույքի և մանկական հագուստի խանութները։ Անտառային տնտեսության ոլորտում զբաղվածությունը ևս թույլատրվել է։

Նշենք, որ այստեղ մարտի 9-ից սկսած գործում էին միայն սննդի խանութները և դեղատները։

Ավստրիայում ևս նախորդ շաբաթ հազարավոր խանութներ են վերաբացվել։ Ավստրիայի իշխանությունները այլ երկրներից շատ ավելի արագ էին արձագանքել նոր կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին՝ շուտ փակելով մշակութային և ժամանցի վայրերը, խանութները և հավաքի հնարավոր այլ վայրերը։ Արդյունքում ԵՄ շատ այլ երկրների հետ համեմատությամբ այստեղ իրավիճակը շատ ավելի բարվոք է։ Ավստրիայում վարակակիրների թիվը գերազանցում է 14700-ը, մահերի թիվը 470 է։ 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 1643 վարակման դեպք և 52 մահ։

Մեկամսյա արգելանքից հետո ալպիական հանրապետությունն աստիճանաբար բնականոն կյանքի է վերադառնում։ Ակնկալվում է, որ առաջիկայում կվերաբացվեն մանկապարտեզներն ու դպրոցները, մայիսի մեկից կգործեն նաև մեծ խանութները, իսկ մայիսի կեսից նաև  ռեստորանները և հյուրանոցները։ Անվտանգության կանոններին հետևելու պահանջը, սակայն կպահպանվի։

Գերմանիայում որոշ փոքր խանութներ այսօրվանից վերագործարկվել են։ 800 քմ-ից պակաս տարածք զբաղեցնող խանութները՝ ծաղկի սրահներից մինչև նորաձևության սրահներ, վերսկսել են աշխատանքը շաբաթներ տևած արգելափակումից հետո։ Սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջը, սակայն, շարունակում է գործել։

Գերմանիայում իշխանությունները ինդուստրիալ ոլորտի կողմից խիստ  ճնշման են ենթարկվում․ նրանք պահանջում են մեղմացնել սահմանափակումները՝ թույլ տալով, որ բիզնեսը կրկին բնականոն  հունին վերադառնա։ 

Հայտնի է, որ մայիսի 11-ից Ֆրանսիայում կսկսեն աստիճանաբար գործել մանկապարտեզները, նախնական և հանրակրթական ուսումնական հաստատությունները։ Նման որոշման հիմքում փաստն է, որ մեկ վարակակիրն այլևս վիրուսը փոխանցումէ 0,6 մարդու։ Ակնկալվում է, որ արգելքները մեղմելուց և ակտիվ կյանքի վերադառնալուց հետո վարակի տարածման ցուցանիշը կդառնա 1։

Ֆրանսիայի վարչապետը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունը մանրակրկիտ ծրագիր կներկայացնի այն մասին, թե ինչպես են հաջորդ երկու շաբաթների ընթացքում  չեղարկելու համավարակով պայմանավորված սահմանափակումները։

Եվրոպական երկրներից սահմանափակումների աստիճանական մեղմացման ճանապարհով են գնում նաև Լեհաստանը, Չեխիան, Ալբանիան, Նորվեգիան։

Հարավային Կորեայում հիվանդացության դեպքերի կտրուկ նվազման շնորհիվ իշխանությունները թույլատրել են կրոնական բնույթի հավաքները և ընդունելության քննությունները։ Սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, սակայն, շարունակում է գործել։

Հնդկաստանում, չնայած հիվանդացության թվերի շարունակական աճին, ևս աստիճանաբար թույլատրվում է մի շարք ոլորտների գործունեությունը, որոնք վտանգավոր չեն վարակի տարածման տեսանկյունից։ 

Ուշագրավ է Հնդկաստանի Կերալա նահանգի փորձը։ Այստեղ վիրուսի առաջին դեպքն արձանագրվել է դեռ հունվարին՝ Ուհանից վերադարձած ուսանողի մոտ։ Սակայն իրավիճակը նահանգում սրվեց փետրվարին, երբ Իտալիայից վերադարձած զույգը տևական ժամանակ հիվանդության ախտանշաններ էր ունեցել և չէր դիմել բուժօգնության։

Նահանգը, որն ունի լավագույն առողջապահահական համակարգը Հնդկաստանում և ամենաբարձր գրագիտության ցուցանիշը, ժամանակին քայլեր ձեռնարկեց։ Արդյունքում արձանագրվել է հիվանդացության 402 և մահվան 3 դեպք։ 

Նահանգի իշխանություններն այնքան վստահ են, որ իրենք կարողացել են հսկողության տակ առնել նոր կորոնավիրուսի տարածումը, որ այսօրվանից հնդկական այս նահանգում թույլատրվել է  որոշ ռեստորանների, վարսավիրանոցների և փոքր գրասենյակների գործունեությունը վերսկսել։  Սա այն դեպքում, երբ ողջ երկիրը մինչև մայիսի 3-ը խիստ սահմանափակումների ներքո է գտնվելու։

Ավստրալիայում, որտեղ վարակակիրների թիվը գերազանցում է 6600-ը, մահերի թիվն էլ՝ 71 (1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 260 վարակման դեպք և 3 մահ), ավելի զգուշավոր են․ այսօրվանից վերաբացվել են մի շարք լողափեր։ Քաղաքացիներին թույլատրվում է լողափում զբոսնել, մարզվել, բայց ոչ արևայրուք ընդունել։ 

 

նոր կորոնավիրուս համավարակ covid19

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին