CBC- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Պորտապիկ քաղաքի 51-ամյա բնակչի հնչեցրած կրակոցների հետաևքնով զոհերի թիվը կրկին ավելացել է: Գրում է Gazeta.ru-ն:
Ոստիկանապեստ Բրենդ Լաքին հայտարարել է, որ միջադեպի արդյունքում սպանվել է 16 քաղաքացի՝ չհաշված հենց հրաձիգը, որին մահացած էին հայտնաբերել:
Բացի այդ կրակոցների ընթացքում սպանվել է իրավապահներից մեկը, իսկ մի ոստիկան՝ վիրավորվել:
Ոստիկանապետն ընդգծել է, որ հրաձգությունը որպես ահաբեկչական գործողություն չի դիտարկվում։