f

Անկախ

Աննախադեպ բացահայտում «Արմավիր» ՔԿՀ-ում. աշխատակիցը խոշոր չափի թմրամիջոցը ներս է բերել՝ թաքցնելով կոշիկների մեջ


2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին եւ կանխել վերջինիս կոշիկներում եւ գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաեւ շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես Հ. Զ.-ի կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 6,1, 44,79 եւ 49,54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 եւ 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաեւ հաշիշի յուղի նմանվող, 10,7 գրամ քաշով շագանակագույն, քսուքանման զանգված։

Եվս 61,39 գրամ ընդհանուր քաշով փաթեթ հայտնաբերվել է Հ. Զ.-ի գոտկատեղում, որում առանձնացված փաթեթներով եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7,88 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, սուբուտեքս տեսակի թմրամիջոց պարունակող, «Buprenorphin 10 mg/h» մակնշմամբ, գործարանային փաթեթավորմամբ մաշկային կպչուն 2 ժապավեն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 3,41 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգված, 22,68 գրամ քաշով, անհայտ ծագման սպիտակ, կլոր 148 դեղահաբ, 21,37 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин канон» մակնշմամբ («Լիրիկա» տեսակի) դեղին եւ շագանակագույն 45 դեղապատիճ, ինչպես նաեւ 2 բջջային հեռախոս։

Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։

Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՔԿՀ ՀՀ Քննչական կոմիտե

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին