Հունվարի 26-ին Լոս Անջելեսում ուղղաթիռի կործանումից զոհվեց նշանավոր բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը: Նրա հետ զոհվեց ևս 8 մարդ, որոնց թվում ուղղաթիռի օդաչուն և Բրայանտի 13-ամյա դուստրը:
Հղում անելով WFAA հեռուստակայանին՝ championat.com-ը հաղորդում է, որ զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլիներ ուղղաթիռի օդաչուի՝ Արա Զոբայանի հմտությունը: Հաղորդվում է, որ օդաչուին վերջին պահին հաջողվել է արդեն ընկնող ուղղաթիռը հեռացնել Լոս Անջելեսի բնակելի արվարձանից՝ Գլենդելից և ուրիշ բնակելի կետերից:
Բրայանտն օգտվել է մասնավոր ուղղաթիռից դեռ այն ժամանակներից, երբ ընդունվել է «Լոս Անջելես Լեյքերսի» թիմը: Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թ.: Նա 18 անգամ մասնակցել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Աստղերի մրցաշարերին և 17 անգամ անընդմեջ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ՝ MVP-ի եզրափակիչ մրցաշարի: Իր ողջ կարիերայի ընթացքում՝ 1996-2016 թթ., նա հանդես է եկել «Լեյքրսի» կազմում: ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է 2008թ․ Պեկինի և 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։