Շիրակի Մարալիկ համայնքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է երկուսով,գրանցվել է նաև 1 մահվան դեպք. 90-ամյա պապիկը, որի նմուշառումը դրական արդյունք էր տվել, հաստատումից 1 ժամ անց մահացել է:
Թեստի դրական պատասխան ունեցած մյուս պացիենտը հիվանդանոցի աշխատակիցներից է: Վերջինս արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այսպիսով` Մարալիկի հիվանդանոցի 19 աշխատակցի մոտ հաստատվել է վարակը:
90 -ամյա տարեց մարդն ունեցել է նաև ծերունական խնդիրներ:
Մահացած քաղաքացու ընտանիքի անդամների հետ քննարկման արդյունքում նրա հուղարկավորություն իրականացվել է անհապաղ:
Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում կատարվում են ախտահանման ու կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:
Մ1 միջպետական ճանապարհով տրանզիտ տեղափոխվող բեռնատարների տեղաշարժի սահմանափակում չկա, իսկ մարդատաների պարագայում, եթե նպատակը Մարալիկ ու Ձորակապ գնալը չէ, ոստիկանները թույլ են տալիս շատ արագ անցնել այդ ճանապարհով:
Նշենք, որ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում ապրիլի 19–ից 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 38 մարդ կա այս պահին։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն: