f

Անկախ

Արթուր Ավետիսյան. «Մենք հզոր ազգ ենք և ամեն բան կարող ենք հաղթահարել»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով կարանտին է հայտարարված ողջ աշխարհում. Սպորտը ևս բացառություն չէ Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Սպորտային մարմնամարզությանՀայաստանի  հավաքականի երիտասարւդ անդամ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարմնամարզության յուրահատկությունների,  մարզումների կազմակերպման դժվարությունների, բայց և, ստեղծված իրավիճակում՝ լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սպորտի վրա:

-Կորոնավիրուսի համաճարակն ազդել և ազդում է մարդկային գործունեության բոլոր ոլորտների, այդ թվում նաև սպորտի վրա: Այս ամենը չի կարող բացասական անդրադարձ  չունենալ, քանի որ տան պայմաններում մարզվելը բավարար չէ՝  մարզավիճակը  պահելու համար: Որքան էլ պարապենք, ֆիզիկականի վրա աշխատենք, առավոտյան վազենք, մեր մարզաձևն այնպիսին է, որ առանց համապատասխան գործիքի առակայության չենք կարող մրազավիճակը պահել: Հավանաբար մյուս մարզաձևերում մարզիկների մոտ կստացվի հետընթաց չգրանցել, բայց մեզ անպայման գործիքի է հարկավոր: Յուրաքանչյուր մարզաձև իր դժվարությունն ունի, սակայն մարմնամազությունն ավելի նուրբ է ու յուրահատուկ, ունի իր առնաձնահատկությունները և տան պայմաններում մարզվելով՝ ավելորդ է մտածել մարզավիճակ պահելու մասին: Այսքան չմարզվելուց հետո մեզնից շատ ժամանակ է պահանջվելու նախկին մարզավիճակին վերադառնալու համար: Այս ամենի ավարտից հետո աշխարհի  բոլոր մարզիկները պետք է ինտենսիվ աշխատեն վերականգնվելու ուղղությամբ:

-Ստեղծված պայմաններում կարողանու՞մ եք լիարժեք մարզվել:

-Տան պայմաններում եմ պարապում: Ամեն օր առավոտյան վազում եմ  այնպիսի վայրում, ոտեղ մարդիկ չկան: Օրվա ընթացքում  վարժություններ եմ կատարում ճկունության պահպանման համար՝ ձգումներ, լարան, թեքումներ: Ուժայինն էլ այս ամենի ավարտից հետո կփորձեմ մարզադահլիճոում հետ բերել: Նշեմ, որ ամեն օր մարզիչների հետ կապի մեջ եմ, ստանում եմ հրահանգներ՝ ի՞նչ անել, ո՞ր հաջորդականությամբ: Նրանց պատմում եմ մարզումներիս մասին:  Ճիշտ է ամեն օր նույն բանն ենք անում, բայց անպայման խորհրդակցում եմ մարզիչներիս՝ Հայկ Նազարյանի, Սոս Սարգսյանի, Հակոբ Սերոբյանի, Արտակ Այդինյանի հետ: Այս ամենի հետ մեկտեղ՝ անչափ կարևոր է նաև   ռեժիմի, սննդակարգի պահպանումը՝ հետագայում քաշի հետ կապված խնդիրներ չունենալու համար:  

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Ինչ-որ առումով այս ամենն ինձ համար լավ դասավորվեց: Ուսի վնասվածք ունեմ, մկանաթելերս են պատռվել: ժամանակ էր հարկավոր այս վնասվածքը բուժելու համար և սա ամենահարմար պահն էր: Այս ընթացքը կնպաստի իմ լիարժեք վերականգմանը, քանի որ այն ժամանակ և՛ բուժվում էի, և՛ մարզվում: Հիմա, կարելի է ասել, լիարժեք բուժում եմ ստանում:

Մրցաշարերի հետաձգումն ամեն մարզիկի վրա յուրովի կանդրադառնա: Մարզիկներ կան, որ Տոկիո-2020-ը կարիերայի վերջին մրցումը պետք է լիներ. հնարավոր է, որ հաջորդ տարի արդեն չկարողանան մասնակցել: Ոչ ոք հաստատապես չի կարող ասել, թե մեկ տարի հետո ի՞նչ կլինի, մարզիկներն ի՞նչ մարզավիճակում կլինեն:  Կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի որ,  տան պայմաններում մարզվելով, կարող են խնդիրներ առաջանալ, օրինակ՝ վնասվածքներ, որոնց վերականգնման համար ժամանակ կպահանջվի:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Երբ ընտանիքիդ հետ հաճելի մթնոլորտում շատ ժամանակ ես անցկացնում, դա  արդեն մեծ ուրախություն և ոգևորություն է, որովհետև մարզիկները հանգամանքների բերումով հաճախ և երկար ժամանակով են բացակայում տնից:  Սիրում եմ նաև  ընթերցել, ֆիլմեր դիտել, հետաքրքրիր այլ զբաղմունքներ եմ գտնել՝ օրս լցնելու համար:  

Անպայման ցանկանում եմ նշել, ևս մեկ անգամ շեշտել, որ այսօրվա մեր հերոսները բժիշկներն են, որոնք մեծ նվիրումով աշխատում են և իրենց կյանքը վտանգելով՝ փորձում են կյանքեր փրկել: Շնորհակալ եմ բժիշկներին, սահմանում կանգնած զիվորներին, երկրի ներսում մեր  անվտանգությունն ապահովող ոստիկաններին և բոլոր նրանց, որոնք այս օրերին ծանրաբեռնված աշխատում են:  Մեր հայրենակիցներին մաղթում եմ առողջություն: Թող բոլորը, ամենակարևորը, մնան տանը, գիտակցաբար  որոշ ժամանակ հեռու մնան տարաբնույնթ հավաքներից ու առիթներից:   Հավատում եմ, որ Աստծո զորությամբ  ամեն բան լավ է լինելու: Մենք հզոր ազգ ենք և ամեն բան կարող ենք հաղթահարել:

 

Արթուր Ավետիսյան սպորտ մարմնամարզություն հարցազրույց

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին