f

Անկախ

ՈՒրախություն՝ինֆարկտի նախօրյակին.Գրիգոր Էմին-Տերյան


Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Գիտական լրագրության մրցույթ էր հայտարարել, որին մասնակցեցի և երեք անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվեցի։ Մրցանակները հանձնվեցին հենց աստղադիտարանում, այդ հրաշալի գիտական հիմնարկության տարեկան հաշվետու ժողովի ընթացքում։

Ժողովը վարում էր աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, մասնակցում էր նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Ժողովը համընկել էր անվանի կին աստղագետ, ԳԱԱ թղթակից-անդամ Էլմա Պարսամյանի 90-ամյակին, այդ պատճառով էլ տեղի ունեցավ նրա մեծարման արարողությունը, նրա մասին պատմող՝ Արեգ Միքայելյանի հեղինակած գրքի շնորհանդեսը և բանկետ՝ ռեստորանում։

Ժողովը ինձ շատ դուր եկավ։ Արեգ Միքայելյանի՝ միգուցե չափից դուրս մանրամասն և համապարփակ զեկույցից ներկաները, նաև մենք, երեք մրցանակակիր լրագրողներս, լրիվ պատկերացում ստացանք Աստղադիտարանի աշխատանքի մասին։ Հաճելի էր տեսնել, թե ինչ ջերմությամբ և սիրով են կոլեկտիվի անդամները շնորհավորում Էլմա Պարսամյանին, որը պատմեց իր կյանքի հետաքրքիր իրադարձությունների մասին։

Մրցանակակիր լրագրողներն ասեցին իրենց շնորհակալական խոսքը։ Իսկ ես մի քիչ ավելի երկար խոսեցի, քանի որ բացի լրագրող լինելուց, տասնամյակների ստաժ ունեցող գիտնական եմ։

Նշեմ, որ Արեգ Միքայելյանը, ոչ միայն անվանի գիտնական է, այլև հրաշալի մենեջեր, ինչը չափազանց հազվադեպ է պատահում։ Բավական է միայն թվարկել նրա մի քանի հաջողված նախաձեռնությունները․

Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է որպես ՀՀ ազգային արժեք։ Այդպիսի հաջողության մինչ այդ հասել էր միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը։

Հայաստանի և ոչ մի ոլորտ տարածաշրջանի երկրների կողմից պաշտոնապես չի ճանաչվել որպես տարածաշրջանային կենտրոն, բացի ԳԱԱ ԲԱ-ից: Եվրոպայի սահմանից մինչեւ Կենտրոնական Ասիան ընկած բոլոր երկրները՝ ներառյալ Թուրքիան եւ Իրանը, նույնիսկ հպարտ Վրաստանը, որն ունի Աբասթումանի աստղադիտարան, պաշտոնապես ճանաչել են ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, որպես տարածաշրջանային կենտրոն:

աստղագետ Բենիամին Մարգարյանի շրջահայացության ֆոտոթիթեղները ճանաչվել են որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ ընդգրկված արժեք: Հուշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում Հայաստանն ունի ընդամենը 11 արժեք: Հուշենք նաեւ, որ որպես գիտության արժեք՝ աշխարհում շատ քիչ բան է համարվել արժանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու համար: Այդ հրաշալի ֆոտոթիթեղների վրա պատկերված են աստղերի ու գալակտիկաների շուրջ 20 միլիոն օբյեկտների սպեկտրները:

Բյուրականի աստղադիտարանի զբոսայգին ճանաչվել է որպես դենդրոպարկ, ինչը ևս մի գայթակղիչ առիթ է, որ զբոսաշրջիկներն այցելեն աստղադիտարան։ Ի դեպ, Արեգ Միքայելյանը Հայաստանում գիտական տուրիզմի նախաձեռնողներից է։

նա, նաև, Հայաստանի լրագրությունը զարգացնողներից է․ նրա ջանքերով է զարգացել գիտական լրագրությունը, որը մինչ նրա նախաձեռնությունները համարյա զրոյական մակարդակում էր գտնվում։ Իսկ այսօր բազմաթիվ լրագրողներ կան, որոնք հոդվածներ ու ռեպորտաժներ են պատրաստում գիտության և գիտնականների մասին։

Ի դեպ, Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը նպաստել են գիտական լրատվության մրցույթները, որոնք արդեն մի քանի տարի կազմակերպում է Բյուրականի աստղադիտարանը։

Բյուրականի աստղադիտարանի տարեկան հաշվետու Ժողովից հետո նրա մասնակիցներին հրավիրեցին բանկետի՝ նվիրված Էլմա Պարսամյանի 90 ամյակին։ Բանկետի ժամանակ իմ ձախ կողմում նստած էր մի գիտաշխատող, որի սիրտը ստենտավորել էին, իսկ աջ կողմում՝ մեկ ուրիշը, որի սիրտը շունտավորել էին։ Այսինքն, կոտրելով նրա կրծքոսկրը և հանելով ոտքի զարկերակը, դրանից մի քանի զարկերակներ էին ստեղծել նրա սրտի համար։

24 ժամ հետո ես ընկա հիվանդանոց, որտեղ ախտորոշեցին սրտամկանի ինֆարկտ և ցանկանում էին ստենտավորում կատարել։ Բայց պարզվեց, որ ստենտավորումը հակացուցված և վտանգավոր է ինձ համար և անհրաժեշտ է կատարել շունտավորում․․․

Ինչքան էլ զարմանալի թվա ․․․ Բյուրականի մրցանակաշխությունը օգնեց ինձ․ մինչ աստղադիտարան գնալը ես հոգեբանորեն պատրաստ չէի այդպիսի վիրահատությունների։ Բայց ձախ կողմի իմ սեղանակից Հովիկը կարողացել էր համոզել ինձ, որ ստենտավորումն ամենևին էլ այդքան վախենալու բան չէ և հուշել էր «Աստղիկ» ԲԿ-ի տեղը։ Պատմել էր նաև այնտեղի հրաշալի սրտաբանների մասին․․․

Գրիգոր Էմին-Տերյան ՖԲ Գրառում Արեգ Միքայելյան Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին