f

Անկախ

COVID 19-ը՝ տարածաշրջանում և աշխարհում․ վիճակարգություն


Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը ապրիլի 18-ի ժամը 23։00 դրությամբ 2 մլն 313 897  է, մահերի թիվը՝ 159 033։ Ապաքինվել է 591 297  մարդ։

Վարակակիրների ու հիվանդացության օրական ախտորոշումների թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ մեկ օրվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 18 558 մարդու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվն ԱՄՆ-ում գերազանցում է 720 հազարը, մահերի թիվը՝ 18 հազարը։ Միևնույն ժամանակ այստեղ մահերի ցուցանիշն աստիճանաբար նվազում է։ Օրվա ընթացքում արձանագրվել է 1090 մահ, որից 540-ը, ըստ The Guardian-ի տվյալների՝ Նյու Յորքում։ Այս մեգապոլիսի համար նման ցուցանիշն ամենացածրն է վերջին երկու շաբաթների ընթացքում։

Իսպանիայում նոր վարակակիրների և օրական մահերի թվերն աստիճանաբար նվազում են։ Մեկ օրվա ընթացքում Իսպանիայում արձանագրվել է COVID 19-ի նոր 887 դեպք, մահվան 41 դեպք։ Վարակակիրների թիվն Իսպանիայում գերազանցում  է 191 հազարը, իսկ մահերի թիվը՝ 20 հազարը։ COVID 19-ից մահվան ցուցանիշով Իսպանիան աշխարհում երրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և Իտալիային։

Իսպանիայի ԱԳ նախարարը Ալ Ջազիրայի հետ զրույցում հայտարարել է, որ ի վերջո կարողացել են կայունացման փուլ մտնել վիրուսի դեմ պայքարի առումով։ Եվ դա է պատճառը, որ ոլորտներում, որտեղ հեռավար աշխատանքը հնարավոր չէ, մարդիկ աստիճանաբար աշխատանքի են վերադառնում։

 Ապրիլի 26-ին ավարտվելու է Իսպանիայում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ այդ երկրի վարչապետը խորհրդարանին կառաջարկի արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 11-ը։ ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանափակումներն ամբողջությամբ կվերացվեն, երբ դա անվտանգ լինի իրենց քաղաքացիների համար։

Չինաստանում, որտեղ սկիզբ է առել COVID 19-ը, մեկ օրվա ընթացքում արձանագրվել է վարակման 27 դեպք, մահ չի արձանագրվել։

Միևնույն ժամանակ  Չինաստանը վերանայել է Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսից մահացածների տվյալները։ Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ մահացել է 1290-ով ավել մարդ։ Ստացվում է, որ Ուհանում վարկվածների թիվը 50 333 (82 հազար ողջ Չինաստանում) է, մահերի թիվը՝ 3869 (4632)։

Բրազիլիայում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածների և մահերի թիվն օրեցօր ավելանում է, երկրի նախագահը հայտարարել է սահմանները բացելու և տնտեսությունը վերագործարկելու մտադրության մասին։ Նա հինգշաբթի օրը պաշտոնանկ է արել առողջապահության նախարարին կարանտինային միջոցառումների շուրջ տարաձայնությունների պատճառով։

Նշենք, որ վիրուսի տարածումը կանխելու համար Բրազիլիան իր սահմանները փակել էր նախորդ ամիս։

Այստեղ վարակակիրների թիվը գերազանցում է 35 հազարը, մահերի թիվը՝ 2200-ը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունն ախտորոշվել է 1343 մարդու մոտ, մահացել է 62-ը։

Մերձավոր Արևելքում այլևս կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով առաջատարը Թուրքիան է՝ առաջ անցնելով Իրանից։ Այստեղ վերջին մեկ օրվա ընթացքում 40 հազարից ավել մարդ է թեստավորվել։ Վիրուսը հաստատվել է 3783-ի մոտ։ Վարակվածների թիվը 82 868 է, մահերի թիվը՝ 1890, որից 121-ը՝ վերջին մեկ օրում։

Պայմանավորված վիրուսակիրների շարունակական աճով՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ 31 նահանգների  միջև հաղորդակցության արգելքը կերկարացվի ևս 15 օրով։

Իրանում մեկ օրում արձանագրվել է հիվանդացության 1374 և մահվան 73 դեպք։ Մահվան այս ցուցանիշն ամենացածրն է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Նման դրական առաջընթացի շնորհիվ այսօրվանից Թեհրանում վերագործարկվել են բիզնեսի այն ճյուղերը, որոնք վտանգավոր չեն վարակի տարածման առումով։ Նշենք, որ այդ ոլորտների աշխատանքը ողջ իրանում վերսկսվել էր դեռ մեկ շաբաթ առաջ։ Բացառություն էր Թեհրանը։

Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցում է 80 հազարը, մահերինը՝ 5 հազարը։

Ռուսաստանում նոր կորոնավիրուսն օրեցօր թափ է հավաքում։ Այստեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 4785 և մահվան 40 դեպք, որոնց ուղիղ կեսը՝ Մոսկվայում։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը գերազանցում է 36 հազարը, մահերինը՝ 310-ը։

Մեր հարևան Վրաստանում օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 15 դեպք, մահ չի արձանագրվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը Վրաստանում 385 է, մահերինը՝ 3։

Ադրբեջանում օրվա ընթացքում հաստատվել է COVID 19-ի 33  և մահվան 3 դեպք։ Այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը 1373 է, մահերինը՝ 18։

Հայաստանում մեկ օրում վիրուսն ախտորոշվել է 47 մարդու մոտ, մահացել է 1 պացիենտ։ Վարակման դեպքերի հանրագումարը 1248 է, մահերինը՝ 20։

COVID 19 նոր կորոնավիրուս Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին