f

Անկախ

Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում. «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները


Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են:

Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաև եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են:

Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետևյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առևտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի:

Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ին սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս:

Մեր տնտեսության մասին կանխատեսում չկար: Իսկ Ռուսաստանի տնտեսական կրճատումը 5.5 տոկոս է: Ընդորում հաշվարկի մեջ ներառված են նաև նավթի գնանկման հնարավոր հեռանկարները: Այս կանխատեսման հրապարակումից հետո ՌԴ իշխանությունները հրապարակեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի բիզնես կյանքին աջակցելու համար պետբյուջեից հատկացնելու են ՀՆԱ-ի 2.8 տոկոսին համարժեք գումար:

Համաշխարհային տնտեսական լրատվության մեջ կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը կկրճատվի 4 տոկոսով: Մեզ հետաքրքրող ոլորտներից հանքահումքային արդյունաբերության 6.6 տոկոսանոց անկում է կանխատեսվում:

Հաշվարկներ կան, որ 2020թ․ անկումը 2021-ին վերականգնել չի հաջողվի: Սա լավատեսական կանխատեսումներով: Հոռետեսներն ավելի անգութ են: Բնականաբար: Այստեղ խոսվում է ծառայությունների ոլորտի 70-78 տոկոսանոց անկման մասին, հագուստի ու կոշիկի արտադրության 50-53 տոկոս կրճատման մասին: Մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտների անկման կանխատեսումը ևս ըստ հոռետեսների 40-46 տոկոս է կազմելու:

Հետևաբար ճաշակի հարց է՝ մխիթարվել արևելյան մեղրահունչ բաժակաճառերո՞վ, թե՞ փորձել համավարակի հաղթահարման պլաններ քննարկել: «Արևելյան» ածականն այս պարագային աշխարհագրական իմաստ չունի: Ոչ արևելյան Բելառուսի աննկուն (ու անփոխարինելի) ղեկավարն, օրինակ, «կորոնափսիխոզ» արտահայտությունն է շրջանառության մեջ դրել: Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

 

 

տնտեսություն կանխատեսումներ Արա Գալոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսի 8952 դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի մեկնարկի մասին
ՌԴ առողջապահության նախարարը՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
«Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Ինչո՞վ է պայմանավորված գեներատորների մեծ պահանջարկը
ԱՄՆ-ի ու Հայաստանի սևերն ու սպիտակները
Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները
Այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը․Փաշինյան
Համաճարակի օրական դինամիկան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Իրանում ըստ 1 մլն շնչի
Տեղի է ունեցել Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն...
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է
Հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14-ամյա Անահիտը սպառնացել է ցած նետվել  Երևանի Բաղրամյան պողոտայի շենքի բնակարաններից մեկից
Ավելին
Ավելին