f

Անկախ

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի


Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը:

Դրանց շահառուներն ընտրվել են՝ հաշվի առնելով Հանրապետության նախագահի մարզային այցերի ընթացքում բնակիչների հետ շփումները, դրանց ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև նախագահին ուղղված նամակները և դրանց վերլուծությունը։

Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից:

Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները:

Ծրագրի այս փուլում աջակցություն է տրամադրվել Շիրակի և Տավուշի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող ընտանիքների երեխաներին: Շիրակում նրանք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոնի սաներն են, որոնց հետ նախագահ Սարգսյանն անձամբ հանդիպել էր Գյումրի կատարած աշխատանքային այցերից մեկի ընթացքում:

Մյուս խմբում Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում բնակվող, կարիքավոր կամ զոհված զինծառայողների երեխաներն են, որոնք անցած տարեվերջին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում:

Ծրագրում ընդգրկված են նաև մի խումբ բազմազավակ ընտանիքներ Երևանից, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերից, որոնք ունեն 6-14 երեխա: Բոլոր շահառուներին հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ:

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Այգեպար համայնքների կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ։

Համակարգիչներ են տրամադրվել նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության 5 սաների և բազմազավակ 7 ընտանիքների:

 

 

 

Հասարակություն սոցիալական աջակցություն Արմեն Սարգսյան Գյումրի

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախի Արդսարություն կուսակցությունը բաց նամակ է հղել նախագահին
9-ամյա աղջնակը նամակ է գրել Ասեն Թորոսյանին
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է. նախարար
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին ու հայտնեց, որ ՊԵԿ-ում փոփոխություններ կլինեն առաջիկայում
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Դեսպան Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ
Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված 30-ամյա քաղաքացու դին
Վանաձոր քաղաքի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
Փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը
Արայիկ Հարությունյանը էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար է նշանակել
Իթվինինգ միջազգային ծրագրի առաջին առցանց համաժողով տեղի կունենա հունիսի 5-9-ը
Իրականում վարչապետի վերջին ֆլեշ-մոբը բոլորիս համար մի շատ վախենալու ու վտանգավոր ուղերձ ունի
Ավտովթար՝ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում. 46-ամյա կնոջը հասցրել են հիվանդանոց
Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտակայքում
«Իրատես». Բնականոն աշխատանքը խաթարված է. «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց»
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը. ուղիղ
Պարոն Փաշինյան, բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները
Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է:
Ավտովթար Հնաբերդ գյուղի սկզբնամասում.կան տուժածներ,մեկի վիճակը ծանր է
Հոսանքազրկում Երևանում և 2 մարզերում
«Իրավունք». «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան
«Ժողովուրդ». Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին
Փաշինյանի հերթական գռեհկությունը
«Հրապարակ». Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել
«Հրապարակ».իշխանությունը հակված էԵՊՀ ռեկտոր նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
Ավելին
Ավելին