Ուհանում կորոնավիրուսի հարուցած մահվան ելքերի թիվը վերահաշվարկներից հետո մեծացել է գրեթե 1300-ով: Այդ մասին երեկ՝ ուրբաթ, հայտնել է համաճարակների վերահսկման և կանխարգելման տեղական ծառայությունը: Այդպիսով ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի զոհերի պաշտոնական թիվը ներկայումս կազմում է 4632:
Պեկինում բացատրել են, որ նոր տվյալները կապված են համաճարակի վաղ փուլում տարածված վիճակագրության վերանայման հետ, երբ բժշկական հաստատությունները չէին կարողանում հաղթահարել հիվանդացության հրաբխանման աճը և հիվանդների մեծ հոսքը, ինչի հետևանքով տեղի են ունեցել հաշվարկների անճշտություններ: Մի շարք դեպքերում մարդկանց մահը չի կապվել համաճարակի հետ կամ հաղորդագրությունները ժամանակին չեն տեղ հասել: