ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700 հազարը։ Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրում կա COVID-19- ի հաստատված 700.2282 դեպք: Վարակից արդեն մահացել է 36.822 հիվանդ:
Ընդ որում՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 58.587 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: