БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել և քաղաքականության վերածվել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այդ COVID-ը քաղաքականության է վերածվել: Ես դա ակնկալում էի», - հայտարարել է Լուկաշենկոն Գրոդնոյի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Նա ընդգծել է, որ Բելառուսը դեռևս հաղթահարում է վիրուսը։
Մասնավորապես, ապրիլի 17-ին երկրում «հույսի ճառագայթ» առաջացավ այն բանից հետո, երբ Մինսկում ՝ վարակվածների ապաքինվելու և հիվանդանոցից դուրս գրվելու պատճառով շատ մահճակալներ ազատվեցին:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական սեկտորը, քանի որ «թոքաբորբը կվերանա, բայց հացն անհրաժեշտ է»:
Ներկայումս Բելառուսում COVID-19-ով վարակվածների թիվը 4779 է կազմում:
Ավելի վաղ Լուկաշենկոն պատմել էր, որ վերջերս շատերը սկսել են մտածել այն մասին, թե ինչ է տեղի ունենալու կորոնավիրուսի պանդեմիկայից հետո: Նա վստահ է, որ աշխարհը փոխվելու է: Սակայն ինչպես նշել է քաղաքական գործիչը, ինքն անհանգստացած է այն մտքից, որ «կորոնավիրուսային փսիխոզն» ինչ-որ մեկի համար կարող է լինել աշխարհն առանց պատերազմի բաժանելու փորձ: