f

Անկախ

Ու՛մ էր պետք ադրբեջանցուն սպանած հայի ձերբակալությունը և ազատ արձակումը


Ապրիլի սկզբին հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանի իրավապահները քննարկում են ՌԴ-ի իրենց գործընկերներին հանձնել 2011 թ-ին Ռուսաստանի Ամուրի շրջանում տեղի ունեցած ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին... Հիշեցնեմ, որ ռեստորանատեր Միսակ Լազարյանն ազգային հողի վրա ադրբեջանցիների կողմից հրահրված ծեծկռտուքի ժամանակ դիմել էր ինքնապաշտպանության, որի հետևանքով ադրբեջանցիներից մեկը մահացել էր, որից հետո Լազարյանը տեղափոխվել էր Հայաստան և 9 տարի ապրում է այստեղ...
Ինչպես կարգն է, ՌԴ իրավապահները պետք է հետախուզում հայտարարեին, բայց որքան հասկանում եմ, այս տարիների ընթացքում մեծ ջանքեր չեն էլ գործադրել, որ Լազարյանը հայտնվի իրենց մոտ... Այս իրավիճակը շարունակվեց մինչև 2019 թ-ը, երբ ՀՀ ԱԱԾ-ն նրան ձերբակալեց, իսկ այս տարվա մարտին նրա մասին հայտնեցին ռուսական կողմին...
Հասկանալի է, չէ՞, որ այս ամենի նախաձեռնողը Երևանն է, այլ ոչ թե ռուսները... Երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ այն մասին , որ պաշտոնական Երևանը քննարկում է ազերի-թուրքին ինքնապաշտպանության ժամանակ սպանած հային ՌԴ-ին հանձնելու հարցը՝ բարձրացավ բավականին մեծ աղմուկ, որին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը...
Ի սկզբանե ինձ համար այս ամենը շատ տարօրինակ էր... Ռուսներն այս 9 տարիների ընթացքում որևէ ջանք չեն ձեռնարկել Լազարյանին արտահանձնելու ուղղությամբ և վերջինս 9 տարի շատ հանգիստ ապրում էր իր պատմական հայրենիքում... Զարմանալիորեն հայկական կողմը "Հռոմի պապից կաթոլիկ երևաց" և այս "մեռած" հարցը ռեինկարնացրեց... Իսկ հիմա էլ դատախազությունն իրավական երկու հանգամանքերի քողի ներքո Միսակ Լազարյանին ազատում է կալանքից... Զավեշտալի կլիներ, եթե Հայաստանի իշխանություններն այլ որոշում ընդունեին...
Հետաքրքիր է, իսկ ու՞մ էր պետք Միսակ Լազարյանի շուրջ ծավալվող այս ամբողջ կրկեսը... Այո՛, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում իշխանությունը հրապարակ բերելով և հանրայնացնելով նույն ռուսների կողմից վաղուց "մոռացված" Լազարյանի գործը փորձեց կրկին ինքնագովազդվել՝ այս անգամ որպես "ուրիշ երկրում՝ այս պարագայում Ռուսաստանում, նեղության մեջ ընկած հայի կողքին կանգնած մարդ"...
Սա Փաշինյանի և նրա PR-ով զբաղվող մանկամիտների հերթական պրիմիտիվ անտրամաբանական քայլն էր...
Ի դեպ, օտար երկրներում դժվարության մեջ հայտնված հայերի կողքին կանգնող Նիկոլ Փաշինյանը լավ կլինի այս պահին շատ արագ լուծի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մեծ թվով մեր քաղաքացիների դուրս բերման հարցը, որոնք մեկ շաբաթից ավել է չեն կարող վերադառնալ Հայաստան...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ռուսաստան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին