Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններ:
Դրանց թվում են՝
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, միաձայն),
Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն),
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն),
«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 103, միաձայն):
Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի:
Դրանց թվում են՝
«Սպառողական վարկավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 103, միաձայն),
Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 103, միաձայն):