Բելգիայի ազգային պատվիրակության ղեկավար Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Որոշումն ընդունվել է այսօր վեհաժողովի նիստում:
«Ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել ձեզ ցուցաբերած վստահության համար»,- հայտարարել է խորհրդարանականը որոշումն ընդունելուց հետո:
Դամսը նաև հույս է հայտնել, որ իր նախագահության օրոք իրեն կհաջողվի այցելել ԵԽԽՎ-ի անդամ բոլոր երկրները:
Դամսը վեհաժողովի խոսնակի միակ թեկնածուն էր: