Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցը հայտարարել է իր հրաժարականը և ծանուցել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայիս կառավարությամբ ես չեմ կարող իրականացնել մարդկանց սպասումները, ամենազնիվ տարբերակը կլինի Պետական ժողովի արտահերթ ընտրությունները»,- հայտնել է քաղաքական գործիչն այսօր մամլո հաղորդագրությունում: Նա ավելացրել է նաև, որ «նախարարների կաբինետն իր ներկայիս կազմով անկարող է եղել կառուցվածքային փոփոխություններ կատարել»:
«Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքացիները կկարողանան պատասխանել՝ վստահում են ինձ, թե ոչ»,- ընդգծել է Շարեցը: