f

Անկախ

COVID 19-ով վարակակաիրների թիվն աշխարհում գերազանցել է 2 մլն-ը․ վիճակագրական տվյալներ


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 մլն։

Ապրիլի 16-ի ժամը 22։00 դրությամբ COVID 19-ով հիվանդների թիվն աշխարհում  2 մլն 129 927 է, զոհերի թիվը՝ 142 716-ի։ Մինչ օրս վիրուսը հաջողությամբ հաղթահարել և ապաքինվել է 539 063 մարդ։

Ընթացիկ օրվա ախտորոշումների թիվը 43 496 է, մահերի թիվը՝ 4097։

Վիրուսակիրների և ախտորոշվող նոր դեպքերի թվով շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 6195 և մահվան 902 դեպք։ Նշենք, որ երեկ ԱՄՆ-ում հիվանդացության ռեկորդային աճ էր արձանագրվել․ 30 487 նոր ախտորոշում։ Այսօրվա ցուցանիշներն անհամեմատ զիջում են երեկվա տվյալներին։  

ԱՄՆ-ում COVID 19-ի զոհերի թիվը 33490 է, ապաքինվածներինը՝ 56 618,  վարակվածների ընդհանուր թիվը՝ 654 343։

Վերջին օրերին հիվանդացության ռեկորդային աճ է արձանագրվել Ռուսաստանում․ ախտորոշումների ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են։ Այստեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 3448 վարակման դեպք և մահվան 34 դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը 27938 է, մահերինը՝ 232, ապաքինվածներինը՝ 2304։

Օրեցօր աճում են նաև Միացյալ Թագավորությունում արձանագրվող դեպքերը։ Այստեղ մեկ օրվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 4617 մարդու մոտ, մահացել է 861 մարդ։ ՄԹ-ում վարակակիրների թիվը 103 093 է, մահերի թիվը՝ 13 729, ապաքինվածներինը՝ 77 000։

Ինչպես հայտնի է, Իսպանիայում մարդիկ աստիճանաբար սկսում են աշխատանքի վերադառնալ։ Այստեղ հիվանդացության թվերն էլ աստիճանաբար նվազում են։ Մեկ օրում Իսպանիայում արձանագրվել է 2157 և մահվան 318 դեպք։ Նշենք, որ երեկ այստեղ արձանագրվել էր վարակման 6599 և մահվան 557 դեպք։ Վիրուսակիրների թիվն Իսպանիայում 182 816 է, մահերի թիվը՝ 19 130, ապաքինվածներինը՝ 74 797։

Իտալիայում նոր ախտորոշումների թվերը շարունակում են վայրիվերո տատանվել։ Այստեղ այսօր արձանագրվել է 3786 նորվարակման և 525 մահվան դեպք։ Մինչդեռ երեկ COVID 19 ախտորոշվել էր 2667 մարդու մոտ։

Իտալիայում վարակակիրների թիվն 168 941 է, մահերի թիվը՝ 22170, ապաքինվածներինը՝ 40164։

Մեր հարևան Թուրքիայում ևս ախտորոշումների դեպքերը օրեցօր  աճում են։ Այստեղ մեկ օրում արձանագրվել է 4801 և մահվան 125 դեպք։ Նշենք, որ երեկ Թուրքիայում արձանագրվել էր հիվանդացության 4281 դեպք։

Թուրքիայում վիրուսակիրների թիվը 74 193 է, մահերի թիվը՝ 1643։ Ապաքինվել է 7089 մարդ։

Իրանում հիվանդացության տարածումը կարծես կայունացել է․ այստեղ վերջին օրերին նույնական թվեր են արձանագրվում։ Վերջին օրվա ընթացքում այստեղ արձանագրվել է 1606 հիվանդացության և մահվան 92 դեպք։ Իրանում վիրուսակիրների թիվը 77995 է, մահերի թիվը՝ 4869, ապաքինվածներինը՝ 52229։

Վրաստանում հիվանդացության դեպքերն օրեցօր ավելանում են։  Եթե երեկ արձանագրվել էր հիվանդացության 6, ապա այսօր 42 դեպք։ Վարակակիրների թիվը 348 է, մահերինը՝ 3, ապաքինվածներինը՝ 76։

Ադրբեջանում երեկ արձանագրվել է հիվանդացության 56, իսկ այսօր՝ 30 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 1283 է, մահերինը՝ 15, ապաքինվածներինը՝ 460։

Հայաստանում օրական ախտորոշումների թիվը կրկին աստիճանաբար աճում է։ Հայաստանում մեկ օրվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 48 մարդու մոտ։ Վիրուսակիրների թիվը 1159 է, մահերի թիվը՝ 18, ապաքինվածներինը՝ 358։

 

 

covid19 նոր կորոնավիրուս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին