Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ <Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում> կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Շուրջ 10 դեպքը արձանագրվել է Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ: Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվել Մարալիկում. հիվանդը նախապես բուժզննում է անցել Մարալիկի առողջության կենտրոնում, հետո տեղափոխվել է Գյումրու <Ինֆեկցիոն հիվանդանոց>, այնտեղից էլ <Գյումրի> ԲԿ: Այս դեպքից հետո առողջության կենտրոնի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ այսօր՝ ապրիլի 16-ին, թեստավորվել է առողջության կենտրոնի շուրջ 60 աշխատակից:
Մարզպետարանից նաև հայտնում են, որ համավարակի տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Շիրակի մարզում մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի