f

Անկախ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակության հետ


Հունվարի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծեց  Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքերի փոխանակում ունեցան հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով վերջինիս շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:

Որպես երկկողմ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ կողմերը մատնանշեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, որի լավագույն օրինակ է Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում 2003 թվականից Կանզաս նահանգի հետ իրականացվող համագործակցությունը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ քայլեր ձեռնարկել ավանդական դարձած ուղղություններով, այդ թվում խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԱՄՆ նշանակալի ներդրումը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը, մասնավորապես իրավապահ ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Զոհրաբ Մնացականյան ՀՀ ԱԳՆ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին