Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամերիկացիներին հորդորել է անտեսել COVID-19 համաճարակի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և ուշադրություն դարձնել հանրային առողջապահության ոլորտի փորձագետների տեսակետներին։ Քաղաքական գործչի հայտարարությունը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ճշմարտությունն այն է, որ այսուհետև ամերիկացիները պետք է անտեսեն սուտը և սկսեն լսել գիտնականներին և այլ հարգված մասնագետների, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց հարազատներին», - ասել է նա:
Փելոսիի խոսքերով՝ Թրամփին կորոնավիրուսի տարածման վտանգի մասին նախազգուշացրել էին դեռևս հունվարին, սակայն նա այդպես էլ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել:
«Նախագահը շարունակում է ստել՝ ասելով, որ մենք ավելի շատ թեսթավորումներ ենք իրականացրել, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Ճշմարտությունն այն է, որ ամերիկացիների միայն 1% -ն է թեսթավորվել», - հավելել է նա: