Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվելուց հետո 25.239 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն;
Բացի այդ երկրում ավելի քան 592 հազար մարդու մոտ հաստատվել է վարակի առկայությունը: Ապրիլի 14-ի տվյալների համաձայն, ապաքինվել է ավելի քան 44 հազար հիվանդ:
Իսկ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: