Forbes ամսագրի փոխանցմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունն ընկերության բաժնետոմսերի գնի ռեկորդային աճի ֆոնին մեկ օրում ավելացել է 6,4 միլիարդ դոլարով: Գրում է Gazeta.ru-ն:
Ամսագրի տվյալներով՝ ապրիլի 14-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում կայացած առևտրի ավարտին ՝ Amazon- ի բաժնետոմսերի գինն աճել է 5,3%-ով և կազմել ռեկորդային 2,238 դոլար:
Այսպիսով, Բեզոսի կարողությունը ներկայումս կազմում է 138 միլիարդ դոլար: