f

Անկախ

Կարևոր է իմանալ․ 15 հարց և պատասխան նոր կորոնավիրուսի մասին


Արդյո՞ք ծխողները ռիսկային խմբում են։

Այո։ Թե սովորական ծխախոտ և թե էլեկտրոնային ծխախոտ օգտագործողները COVID 19-ի ռիսկային խմբում են։ 

Չինաստանում կատարված հետազոտությունները վկայում են, որ ծխողների հիվանդանալու դեպքում բարդությունների հավանականությունը 14 անգամ ավելի մեծ է, քան չծխողների մոտ։ 

Վտանգի գոտում են նաև մարիխուաննա կամ այլ տեսակի թմրախոտեր ծխողները։

Արդյո՞ք անվտանգ է լինզաներ կրելը։

Համավարակի պայմաններում ավելի անվտանգ կլինի, եթե որոշ ժամանակ դադարեք լինզաներ կրել։  Հետազոտությունները վկայում են, որ լինզաներ կրող անձինք ոչ միայն սովորականից ավելի շատ են դիպչում իրենց աչքերին, այլ նաև դեմքին։ Իսկ ինչպես հայտնի է, վիրուսն օրգանիզմ է ներթափակցում աչքերի, քթի և բերանի միջոցով։

Եթե այնուամենայնիվ, շարունակում եք լինզաներ կրել, ապա պետք է ուշադիր լինեք,  որ ձեր ձեռքերը լինզաներին դիպչելուց առաջ ճիշտ լվաք  և լինզաներն ախտահանեք։

Ապաքինվելուց հետո արդյո՞ք մարդը երկարաժամկետ իմունիտետ է ձեռք բերում վիրուսի նկատմամբ։

Այս հարցին պատասխանելու համար բավարար գիտական տվյալներ դեռևս չկան։ Սակայն  մասնագետները նշում են, որ կորոնավիրոսի այլ տեսակներով հիվանդացությունից հետո երկարաժամկետ իմունիտետ չի ձևավորվում։ Ենթադրվում է, որ նույն պատկերը կլինի նաև նոր կորոնավիրուսի պարագայում։ 

Սա մարտահրավեր է պատվաստանյութ ստեղծողների համար, որոնք պետք է փորձեն հնարավորինս երկարաժամկետ իմունիտետ ձևավորել՝ մարդկանց պաշտպանելու համար։

Արդյո՞ք հնարավոր է վարակվել գնված պատրաստի սննդից։

Առայժմ սննդի միջոցով վիրուսի փոխանցման դեպքեր հայտնի չեն։ Մասնագետները նշում են, որ եթե անգամ սննդի վրա վիրուս լինի, այն կքայքայվի ստամքոսի թթվային միջավայրում հայտնվելով։

Սակայն դրսից բերված սննդի տարաները, տոպրակները ցանկալի է ախտահանել։ Եթե տարաների վրա վիրուս լինի, կարող է անցնել ձեր ձեռքերի վրա, ապա առանց գիտակցելու կարող եք դիպչել ձեր դեմքին։

Եթե մարդու մոտ դրևսորված ախտանշաններ չկան, ինչպե՞ս նա կարող է վիրուսը փոխանցել։

Վիրուսը հնարավոր է տարածել նաև առանց հազալու և փռշտալու։ Այս պարագայում անձը վիրուսը տարածում է, անգամ չիմանալով այդ մասին։ Մարդն առանց գիտակցելու դիպչում է իր բերանին, քթին, ապա ձեռքերով հպվում այլ մակերևույթների։ Եթե անձը վիրուսակիր է, այդկերպ նա վիրուսը տարածում է։

Դեռ որքա՞ն ժամանակ պետք է պահպանենք սոցիալական հեռավորություն։

Առնվազն մի քանի ամիս։ Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտությունների համաձայն՝ մարդկությունը դեռ հինգ ամիս ստիպված կլինի սոցիալական հեռավորություն պահպանել։ Այնուհետև նման միջոցառումների կարիք կլինի ամեն անգամ, երբ վարակի տարածման նոր ալիք առաջանա։ Ըստ ամենայնի այսպես կշարունակվի մինչև պատվաստանյութի ստեղծումը։ 

Կարո՞ղ է մարդ միաժամանակ հիվանդանալ սովորական գրիպով և COVID 19-ով։

Այո։ Մեկով հիվանդ լինելը չի բացառում մեկ այլ վիրուսով վարակվելու հնարավորությունը։

Այժմ, երբ կենդանիների վարակման դեպքեր կան, հնարավո՞ր է, որ նրանք դառնան վիրուսի տարածման աղբյուր։

Աշխարհում 5 դեպք է հայտնի, երբ կենդանիների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել․ կենդանիներին վիրուսը փոխանցվել է մարդկանցից։ Ներկա դրությամբ, սակայն, տվյալներ չկան այն մասին, որ կենդանիները, այդ թվում և ընտանի կենդանիները, կարող են վիրուսը փոխանցել մարդկանց։ Այնուամենայնիվ, անասնաբույժները COVID 19-ով հիվանդներին խորհուրդ են տալիս խուսափել կենդանիների հետ շփումներից, կամ շփման դեպքում պետք է պահպանել հիգիենայի նույն կանոնները, ինչ մարդկանց հետ շփման պարագայում։

Հիվանդների ո՞ր մասի մոտ ախտանշաններ չեն դրսևորվում։

Տարբեր հետազոտությունների համաձայն՝ վիրուսակիրների 25-50 տոկոսի մոտ հիվանդացության ողջ ընթացքում որևէ ախտանշան չի դրսևորվում։ Եթե տվյալ անձինք չթեստավորվեն, այդպես էլ չեն իմանա, որ հիվանդացել են։ Նաև, չիմանալով հիվանդության մասին, այդ ողջ ընթացքում իրենց շրջապատում կտարածեն վիրուսը։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է, որ զանգվածային թեստավորում տեղի ունենա։

Կարո՞ղ են մոծակները փոխանցել վիրուսը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ ներկա դրությամբ ոչ փաստեր կան և ոչ էլ նման ինֆորմացիա, որ մոծակները կարող են փոխանցել վիրուսը։

Վիրուսի տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Կարո՞ղ է վիրուսը տարածվել ջրի միջոցով։

Նման տվյալներ ներկա դրությամբ չկան։ Ենթադրվում է, որ լողավազանի կամ լոգարանի  ախտահանումը պետք է վերացնի վիրուսը՝ թույլ չտալով այլ մարդկանց վարակումը։

Իսկ  ծորակից հոսող խմելու ջրի պարագայում  դրանում պարունակվող ախտահանող նյութերը կչեզոքացնեն նաև COVID 19-ի հարուցիչները, եթե այդպիսիք լինեն ջրում։

Արդյո՞ք եղանակի տաքանալուց հետո վիրուսը կնահանջի։

Հայտնի է, որ վիրուսն արտաքին միջավայրում ավելի քիչ կայուն է բարձր ջերմության  և խոնավության պայմաններում։ Միևնույն ժամանակ, հարավային կիսագնդում, արևադարձային գոտիներում վիրուսի տարածվածությունը հիմքեր չեն տալիս պնդելու, որ եղանակի տաքացմանը զուգահեռ վիրուսը կնահանջի։ 

Արդյո՞ք անվտանգ է ատամնաբույժին այցելելը համավարակի պայմաններում։

Եթե հերթական այցելությունն է ատամնաբույժին, ապա ցանկալի է այցը հետաձգել։ Եթե անհետաձգելի խնդիր է, ապա կարող եք այցելել ատամնաբույժի՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Արդյո՞ք COVID 19-ն ավելի վարակիչ է, քան սովորական գրիպը։

Այո։ Հետազոտությունները փաստում են, որ սովորական գրիպով հիվանդ մարդը միջինում վարակում է 1,28 մարդու։ Մինչդեռ կորոնավիրուսով հիվանդները միջինում վարակը փոխանցում են 2-3 մարդու։

Արդյո՞ք վիրուսը շատ ավելի վտանգավոր է հղիների համար։

Նման պնդում անելու համար բավարար տվյալներ չկան։ Այնուամենայնիվ, հայտնի են դեպքեր, երբ հղիության ընթացքում կորոնավիրուսով հիվանդացած  կանայք վաղաժամ ծննդաբերություն են ունեցել։ Սակայն դեռևս հիմնավոր ապացույցներ չկան, որ նոր կորանվիրուսը կարող է  վաղաժամ ծնդաբերության պատճառ դառնալ։

Աղբյուրը՝ CNN․com

նոր կորոնավիրուս համավարակ COVID 19

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին