Իտալական մամուլի հաղորդմամբ «Ռոման» չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:
«Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:
Gazetta.it-ը տեղեկացրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է շարունակել կարիերան հռոմեական ակումբում նաև աշխատավարձի նվազման դեպքում:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։