РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսային վարակի գագաթնակետը չի նկատվում: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդ որում՝ ԱՀԿ-ն նշել է, որ եվրոպական երկրներում վարակի տարածման դանդաղում է նկատվում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Համաձայն վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 1,9 միլիոն դեպք: