f

Անկախ

2020 թվականի ապրիլի 13-ից մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։

Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ հավաստիանալ՝ ստուգելով իրենց էլեկտրոնային փոստը։ Այն բոլոր դեպքերում, երբ հայտարարտու պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողով [email protected] էլ-հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։  

Ուշադրություն՝ անհրաժեշտ է մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում մուտքագրել և հաստատել ընտանիքի անդամների տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն։ Այս գործողությունը պարտադիր է բոլոր պաշտոնատար անձանց համար, նույնիսկ այն պարագայում, երբ նախկին հայտարարագրերում ընտանիքի անդամների տվյալներն արդեն ներկայացվել են։ Ընտանիքի անդամների տվյալների հաստատումից անմիջապես հետո ընտանիքի անդամները ևս կստանան հայտարարագրման պարտավորության վերաբերյալ ծանուցում։

Հիշեցնենք, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 հեռախոսահամարով, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին