f

Անկախ

Սահմանադրական դատարանի նախագահն Ազգային ժողովում ընտրվել է կեղծիքի միջոցով. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ  անառարկելի փաստ ունի, որ Ազգային ժողովում Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով: Այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը չի պատրաստվում իր արած կեղծիքները կոծկել, այդ ընթացքում ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել, և այս ողջ գործընթացը կուլմինացիայի հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: Այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր ու մեծ բացահայտումը` փաստացի, ապացուցված, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եղել է երկու տրամաբանություն` այդ փաստն օգտագործել և ՍԴ-ն առնել վերահսկողության տակ կամ գտնվել սկզբունքային և գնալ իրավական լուծումների ճանապարհով:

«Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան: Այս ամբողջ տեղեկատվությանը իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Այդ երեք հոգուց երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ այսօր Հայաստանում Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան չկա:

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կազմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու խմբի կողմից»,- նշել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ այս իրավիճակի լուծման համար իրենք անելու են բոլոր անհրաժեշտ քայլերը:

Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին