f

Անկախ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ


Նոր տիպի կորոնավիրուսի տարածումն առաջ քաշեց մի շարք մարտահրավերներ դպրոցահասակ երեխաների ծնողների և խնամակալների համար, քանի որ այդ երեխաներից շատերը չեն կարողանում դպրոց հաճախել։ Այնուամենայնիվ այս սահմանափակումները ևս կարող են հնարավորություն լինել՝ սովորելու, ստեղծագործելու և նոր գիտելիքներ բացահայտելու համար:

Ստեղծագործելու այս հնարավորությունը քաջալերելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է 6-ից 12 տարեկան երեխաներին մասնակցելու նկարների մրցույթի։ Մինչև ս.թ. մայիսի 17-ը երեխաները պետք է նկարեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային որևէ վայր, որը նրանց համար կարևոր է: Երեխաները կարող են նկարել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ոչ միայն՛ իրենց երկրի, այլ նաև այլ երկրի մշակութային վայր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ուսումնասիրության համար հասանելի են Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։

 

Մրցույթին մասնակցած և մի քանի չափանիշներով (ստեղծագործական մոտեցում, նորարարություն, բազմազանություն) ընտրված նկարների հավաքածուն կցուցադրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում։

 

Նկարները կարող են հրապարակվել մասնակցի ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ և պետք է տարածվեն վերջիններիս Instagram-ի էջի միջոցով` մասնակցող երեխայի անունից։ Հրապարկումների հասանելիությունը պետք է լինի «Հանրային» (Public), որպեսզի դրանք տեսանելի լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված են հետևյալ մշակութային վայրերը՝

• «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996թ., 2000թ.),

• «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000թ.),

• «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000թ.):

 

Ինչպես մասնակցել.

 

1 - Հետևել («Follow») ՅՈՒՆԵՍԿՕ-ի Instagram-յան էջին,

 

2 - Հավանել («Like») ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումը,

 

3 - Instagram-ում հրապարակել մշակութային վայրի նկարը և կարճ նկարագիրը ներառելով նկարչի անունը, տարիքը և երկիրը օգտագործելով #ShareOurHeritage հեշթեգը և նշելով @unesco էջը։

 

4 - Instagram-ի պատմություն (Instagram story) բաժնում կիսվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումը՝ #ShareOurHeritage հեշթեգով և նշել @unesco էջը։

 

Հուսով ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ երեխաները կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործ միտքն այս դժվար պահին, ինչպես նաև ավելի խորը գիտելիքներ ձեռք կբերեն աշխարհի մշակութային ժառանգության վայրերի մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ստեղծվել է «Պատրիմոնիտոյի համաշխարհային ժառանգության արկածները» (https://whc.unesco.org/en/patrimonito/) վերնագրով երիտասարդ հանդիսատեսի համար մուլտֆիլմեր՝ Համաշխարհային ժառանգության վայրերի մասին։

ՅՈՒՆԵՍԿՕ Փոքրիկ նկարիչների ցուցահանդես

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին