f

Անկախ

ՊԳԿ-ն անդրադարձել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրին


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /ՊԳԿ/ շարունակում է աջակցել ՀՀ  էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրի լուծման հարցում, որն ընդգրկում է երկրի վարելահողերի մոտավորապես մեկ երրորդը։

Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով առաջացած իրավիճակը, երբ պարենային ապահովության խնդիրն էլ ավելի է կարևորվում երկրի համար, չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի՝ գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավումը հրամայական է դարձել։

ՊԳԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ փորձագիտական խումբը պատրաստել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման ապահովում» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբին` քննարկման և առաջարկությունների ներկայացման համար:

Օրենքի նպատակն է աջակցել կայուն գյուղատնտեսությանը և գյուղական վայրերի զարգացմանը` հողերի չօգտագործման և մասնատման խնդիրների նվազեցման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայի զարգացման, գյուղացիական տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական ապրանք արտադրող փոքր տնտեսվարողների առևտրային տնտեսությունների վերածմանը խթանելու միջոցով։

«Օրենքի նախագծի մշակումը և դրա վերջնական հաստատումը Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրի առաջարկվող լուծման հիմնասյուներից մեկն է», - ասում է ՊԳԿ հողերի կառավարման գծով պատասխանատու Մաքսիմ Գորգանը: «Այն իրավական հիմք կհանդիսանա նոր պետական մարմնի կազմավորման համար և կստեղծի հողերի կառավարման գործիքակազմի օգտագործման հնարավորություն, ներառյալ՝ հողերի բանկավորումը, միջնորդավորված վարձակալությունը և հողերի կոնսոլիդացիան»: 

Համաձայն ՊԳԿ վերլուծության, հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հայաստանում հողերի չօգտագործման խնդրի հիմնական պատճառներն են գյուղացիական տնտեսությունների ոչ արդյունավետ կառուցվածքը, հողատարածքների մասնատվածությունը, ծերացող գյուղական բնակչությունը, արտագաղթը։ Մշակաբույսերի արտադրության խիստ կախվածությունը ջրային ռեսուրսներից, ոռոգման ենթակառուցվածքների անբավարար վիճակը, կլիմայի փոփոխության արդյունքում հողերի դեգրադացիան, գյուղատնտեսական արժեշղթային առնչվող խնդիրներն էլ իրենց ազդեցությունն են թողնում:

Օրենքի նախագծի մշակումը ՊԳԿ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրի մի մասն է: 2019 թ․ վերջին մեկնարկած ծրագիրն ունի երկու նպատակ՝ ստեղծել և գործադրել նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ, ինչպես նաև ներդնել հողերի կառավարման գործիքակազմ` նպաստելու հողերի շուկայի զարգացմանը և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավմանը,  մասնավորապես շեշտը դնելով փոքր և ընտանեկան ֆերմերային տնտեսությունների վրա: Առաջարկվող հողերի կառավարման գործիքակազմը հիմնված կլինի եվրոպական լավագույն փորձի և այս ոլորտում ՊԳԿ-ի հսկայական փորձարության վրա:

 «Առաջին փուլն անցել ենք, այնուամենայնիվ, առջևում դեռևս շատ աշխատանք կա», - հավելեց Գորգանը, -«ներառյալ վարձակալության միջնորդության հետ կապված մանրամասն ընթացակարգերի և գործիքակազմի մշակումը, ինչպես նաև Արմավիրի մարզի երեք պիլոտային համայնքներում հողերի կառավարման մշակված գործիքակազմի փորձարկումը, նախքան տվյալ մոտեցումը Հայաստանի ամբողջ տարածքում կիրառելը»:

ՄԱԿ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին