Ապրիլի 18-ին կմեկնարկի շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ անցկացվելիք արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարը, որի մասնակիցներն արդեն հայտնի են:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել մրցաշարին: Հիշեցնենք, որ մարտի 31-ին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին:
Մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) և Ալիրեզա Ֆիրուջան (Իրան):
Մրցաշարը կանցկացվի շրջանային համակարգով և կտևի 2 շաբաթ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար:
Magnus Carlsen Invitational-ին հրաժարվել են մասնակցել նաև ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (6-րդ տեղ) և ամերիկացի Ուեսլի Սոն (8-րդ տեղ):