Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, որոնք աշխատում են կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Մեսին իր ինստագրամյան էջում մասնավորապես գրել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ կատարում են: Նրանք հերոսներ են, որոնք օր ու գիշեր ընտանիքից հեռու են լինում, որ մենք մեզ ապահով զգանք կորոնավիրուսի պանդեմիայից»: