Վորոնեժում կորոնավիրուսից 63-ամյա մի հայ է մահացել: Ինչպես հայտնում է «Վեստի Վորոնեժա»-ն, տղամարդը Վորոնեժում մահացած երկրորդ հիվանդն է: Տղամարդը Մոսկվայից մարզ էր եկել մարտի 24-ին: Նա բուժում էր անցնում թիվ 8 Շտապօգնության հիվանդանոց, կիրակի` ապրիլի 12-ին, հայտնել է մարզային օպերատիվ շտաբը: COVID-19-ի վերջնական թեստը նրա մոտ դրական արդյունք էր ցույց տվել:
Սուր շնչառական վիրուսային վարակի առաջին նշանները, ինչպես ինքն է ասել, հայտնվել էին ապրիլի 2-ին: Սակայն նա չէր դիմել բժշկական օգնության: Երբ նրա վիճակը վատացել է, տղամարդը շտապօգնություն է կանչել: Բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են կասկածել եւ հոսպիտալացրել են մասնագիտացված հիվանդանոց:
Բուժումը բարդացել էր հիվանդի մոտ սրտանոթային եւ շնչառական համակարգերի լուրջ քրոնիկ հիվանդությունների առկայության պատճառով: Բժիշկները մինչեւ վերջ պայքարել են տղամարդու կյանքի համար, սակայն ապրիլի 12-ին նա մահացել է: Բոլորը, ովքեր շփման մեջ են եղել տղամարդու հետ, գտնվում են բժշկական հսկողության տակ: