Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել: Նիստի ընթացքում քննարկվելու է խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառումը: Հիշեցնենք, որ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: