f

Անկախ

Ձեր կողմերում ԽՈՍՈՂ ԽԱՉՔԱՐ կա՞,,,,


Ինչպես աշխարհի բոլոր կողմերում, մեր կողմերում էլ մարդիկ ծնվում են ու մինչև մեռնելը ապրում:Մեր կողմերում, սակայն, մի բան կա , որ աշխարհի ոչ մի կողմում չկա՛. օրինակ, Ձեր կողմերում ԽՈՍՈՂ ԽԱՉՔԱՐ կա՞,,,, Հա, Հա, խոսող խաչ-քար... Այ, տեսա՞ր, որ զարմանում ես: Եթե զարմանում ես, ուրեմն չես տեսել, չես տեսել, որովհետև Ձեր կողմերում չկա, իսկ մեր կողմերում կա: 
Պատերազմի տարիներին, հիմա կհարցնես ո՞ր պատերազմի, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մեր կողմերի ջահել-ջիվան տղերքին էլ հավաքեցին, ռազմաճակատ տարան: Էդ տարիներին ամիսը երկու, երեք, երբեմն էլ հինգ սև թուղթ՝ մահվան բոթ էր գյուղ մտնում: Ամեն տուն, գրեթե, սևերիզ շրջանակի մեջ առած հարազատի լուսանկար ուներ պատից կախ ու գյուղում շատանում էին սև գլխաշորերով կանայք, մայրերը, քույրերը, հարսները: Գյուղն աղոթատեղի չուներ, ՍՈՎԵՏԻ տարիներին եղածը քանդել էին, սրբատաշ քարերով բաղնիք շինել տեղը: Քա՞ր չկար, քարտա՞շ չկար, պատշա՞ր չկար... Մեր կողմերում քար էլ կար, քարտաշ էլ , պատշար էլ, ամեն ինչ կար... Բայց.... 
Հեռո՜ւ, գյուղից դուրս, բարեբախտաբար, ՍՈՎԵՏԻ աչքից թաքուն մի ԽԱՉՔԱՐ էր մնացել, էն էլ, ոչ թե խնայել, ափսոսել են, այլ մտածել են, էդքան ճամփեն ո ՞վ էր գնացողը... Բայց էդ օրերին մոռացված ԽԱՉՔԱՐԻ տեղն հիշող մի կին է եղել մեր գյուղում, Մանուշակը, որը շաբաթը մեկ, թաքուն, մոլեռանդ հավատացեալի պես գնում էր ԽԱՉՔԱ ՐԻ հետ ԱՂՈԹՔ ու ԶՐՈՒՅՑ անում: Խնդրում էր փորձանքից հեռու պահի մինուճար որդուն, նույնիսկ աղերսում՝ թեկուզ մի թևանի, մի ոտնանի, մենակ թե տուն գար մինուճարը.... Երբ ճանապարհին հանկարծ ծանոթ էր հանդիպում, Մանուշակն աշխատում էր չտեսնելու տար, բայց մի օր մեկը շատ էր հետաքրքրվել ու ասես հանցանքի մեջ բռնացրածի պես հարցրել է . 
- Էդ շաբաթը մին, գիշերհանա, խեր ըլի:
-Բանջարի եմ քյընըմ, -հանգիստ պատասխանում է Մանուշակը: Մանուշակի հավատը ավելի էր ամրանում ու մեծանում հատկապես, երբ մահվան սև թղթերից ոչ մեկի հասցեատերը ինքը չէր... 

Մոռացված ԽԱՉՔԱՐԻ տարածքը կանաչ, հյութեղ արոտավայր էր, որ քչերը կամ գրեթե ոչ ոք չգիտեր, բացի տաս-տասներկու տարեկան ԱՆԴՐՈՅԻՑ: Նրա համար Խաչքարը սովորական քար էր, իսկ տեղանքը իսկական արոտավայր: Անդրոն գառներին այնտեղ էր տանում արոտի: Տան տղամարդը ինքն էր մնացել. գյուղի իր հասակակիցների պես ժամանակից շուտ մեծացած, մանկություն չտեսած.... Այդ օրն էլ, հակառակի պես Մանուշակի ուխտի օրն էր, որոշել էր տան վերջին վերձակը (մեր կողմերում աքաղաղին վերձակ են ասում, որձ բառից է) տանի Խաչին մատաղ անի... 
Անդրոն, որ ավելի շուտ էր ԽԱՉԻՆ ՏԱՓԸ հասել, հանկարծ նկատում է կաթնամշուշի մեջ աստիճանաբար ուրվագծվող կնոջ պատկերը, որն ասես սահելով մոտենում էր իրեն... Մանուշակն էր՝ մատաղացու աքաղաղը գրկին: Անդրոն մտնում է քարի ետևն ու պապանձված սպասում: Մանուշակը մոտենում է, ուխտավորի երկյուղով մատաղացու աքաղաղը դնում խաչքարի ոտքերի տակ ու նույն երկյուղածությամբ ասում.
- Պարի լիս ա Խաչ..
Կուսկան լռության մեջ Մանուշակի ձայնը կարծես արձագանքվում է.... Հանկարծ լսվում է ԽԱՉՔԱՐԻ պատասխանը.
- Պարի լիս Մանուշակ աքիր..
Խաչքարի ետևում տապ արած Անդրոյի ձայնն էր: Մանուշակը շփոթվում է, սարսռում, նայում չորս կողմ... Ոչ-ոք չկա, բացի իրենից ու հեռվում արածող գառներից... Մի պահ պապանձվում է, հետո կտրուկ շրջվում ու գրեթե փախչելով հեռանում: Գյուղ հասնելուն պես կատարված հրաշքի մասին առաջիմը կիսվում է Սաթենիկի հետ ու վերջինիս խիստ պատվիրում. 
- Փորըմըդ կպահես, մընին էլ ա ասես ոչ..
Հետո Ապրեսանց Սաթենիկին է պատմում հրաշքի մասին, Վարսենիկին, Մուխինանց Մաքարին, նույնը պավիրելով.
-Փորըմըդ կըպահես, մընին էլ ա ասես ոչ...
Մանուշակի մինուճարը ողջ-առողջ վերադարձավ ռազմաճակատից: Որքան էլ Անդրոն ուզեցել է ապացուցի, որ “Պարի լիս Մանուշակ աքիր”ասողը ինքն է եղել, չեն հավատացել... Կամ էլ չեն ցանկացել հրաշքից զրկվել, հրաժարվել: Ախր գյուղը հավատի պակաս, անհագ ծարավ ուներ, եւ մինչև հիմա էլ հավատում են, որ մեր գյուղի խաչքարը խոսում է: Խոսող խաչի զորության հետ կապված ուրիշ բաներ էլ են եղել մեր գյուղում: 
Բեջանանց պրիոմնիկը՝ ռադիոընդունիչը փչացել էր:Վալտերին, որ գյուղի հրհաս էլեկտրիկն էր, Բեջանը խնդրում է ասելով.
-Վալտեր ջան, էս անդերը փըչացել ա, հենց ապրես, մի ճար արա:
- Վալտերը, որի հմուտ ձեռքերից ոչ մի բան չէր պրծնի առանց սարքվելու, էս անգամ բան դուրս չի գալիս... անզոր, ինչ որ տեղ էլ ամաչելով , մեղավորի պես նայում է Բեջանին:
- Բա հըմի ի՞նչ անեմ Վալտեր ջան, էս անդերի ձենը վեր ըլի ոչ, սիրտս կճաքի:
- Տղիդ ասա, Թիֆլիսից մինն էլ ղըրգի, սրա վախտը անց ա կացել,-ելք է հուշում Վալտերը:
- Է՜,- հուսահատ ձեռքը թափ է տալիս Բեջանը,- բա հմի ի՞նչ անեմ:
- Խաչը տար, Բեջան ամի,- կես լուրջ, կես կատակ ասում է էլեկտրիկ Վալտերը:
- Էս ղըռլամա անդերը շըլակած վենց դեմ խաչը դիերիլ..
Բեջանը լուրջ էր ընդունել առաջարկը: 
- Մեր էշը կտամ,- ասում է Վալտերը, էնքան որ օձիքը ազատեր Բեջանից, համ էլ գյուղում մի ուրախ պատմություն էլ կունենար: Հաջորդ օրը փչացած ռադիոընդունիչը վալտերանց էշին բարձած Բեջան ամին խաչն էր գնում: Ճանապարհին հարցնում են.
- Բեջան, էդ Ղազա՞խ ես քյընըմ...
- Չէ, էս անդերը փչացել ա,- ցուց տալով բեռը,- Վալտերը ասեց Խաչը տանեմ...
Հաջորդ օրը, առավոտ կանուխ, Բեջանանց դռնով անցնելիս Վալտերը հանկարծ լսում է.
- Երևանն է խոսում, Երևանի ժամանակով ... Վալտերը չի հավատում, ոտքը կախ է գցում, լսելու շարունակությունը: - Հարգելի ունկընդիրներ, սկսում ենք համերգը գյուղի աշխատավորների պատվերով... Բեջանանց ռադիոից ծանոթ հաղորդավարուհի ձայնն էր... Կարճ միացում է ունեցել, խաչի ճամփին միացել է՝ եզրակացնում է էլեկտրիկ Վալտերը... 
Բայց գյուղը ոնց Անդրոյին չէր ուզեցել հավատա, այնպես էլ Վալտերին չուզեց հավատալ... Ձեր կողմերում էլ, եթե մեր կողմերի պես միամիտ, բարի մարդիկ շատ լինեն Ձեր կողմերում էլ էս տեսակ պատմություններ կծնվեն, ու մինչ մեռնելը կապրենք:

Սպարտակ Ղարաբաղցյան
12.04. 2020. 

Սպարտակ Ղարաբաղցյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին