f

Անկախ

Արսեն Հարությունյան. «Պետք է լավատես լինել և հավատալ, որ ամեն բան շուտով ավարտվելու է»


Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր չեն կարողանում նաև լիարժեք մարզվել:

Ազատ ոճի Հայաստանի  հավաքականի առաջատարներից, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Արսեն Հարությունյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, անհատական մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Մարզիկներն այժմ տնային պայմաններում են մարզվում, կարծում եմ որ ոչ ոք չի կարող կատարյալ մարզավիճակում լինել՝ մրցաշարերի, ուսումնամարզական հավաքների հետաձգման պատճառով: Ես էլ փորձում եմ հնարավորինս մարզավիճակս պահել: Հաստատ այս իրավիճակն անհետևանք չի մնա: Ես մշտապես մարզչիս հետ կապի մեջ եմ. նրա առաջադրանքներն ու հրահանգներն եմ փորձում ճշգրտորեն կատարել, ինչը, սակայն, իմ պարագայում բավարար չէ: Մարզիչը պետք է մարզիկի հետ լինի դահլիճում, որպեսզի անմիջապես տեսնի ու շտկի սխալներն ու թերությունները, ինչն այս պահին հնարավոր չէ: Հնարավոր է մյուս մարզիկներն այլ կերպ են մտածում, բայց ես առանց իմ մարզչի, կարող եմ ասել, որ գրեթե ոչինիչ չեմ կարողանում:

Ավելի շատ աշխատում եմ ֆիզիկական պատրաստվածության վրա, չնայած տեխնիկայի վրա էլ եմ փորձում ուշադրություն դարձնել:

-Խիստ կարանտին է սահմանված. այս պայամններում ինչպե՞ս եք մարզվում:

-Բոլոր կանոններին հետևելով՝ տնային պայմաններում եղբայրներիս հետ մարզվում ենք: Բացի բացօթյա պարապմունքներից, գորգի վրա էլ ենք մարզումներ  անցկացնում: Օրեր առաջ եմ վերադարձել Ջերմուկից, որտեղ շատ ապահով էր մարզումներ անցկացնելու համար: Ես էլ մշտապես, ինչպես առաջ, այնպես էլ հիմա հետևել և հետևում եմ հիգիենայի և կանխարգելող բոլոր կանոններին, ուստի անհնար էր, որ վարակվեի: Ունեմ մարզադահլիճ, որտեղ միայն ես եմ մարզվում, գոտեմարտեր եմ անցկացնում եղբորս՝ Նորիկ Հարությունյանի հետ: Երբ ուժայինի վրա է հարկավոր լինում ուշադրություն դարձնել, ընտրում եմ այնպիսի վայր, որտեղ պայմաններն անվտանգ են:  

-Ի՞նչ եք կարծում այս ամենը հետագայում որքանով կանդրադառնա մարզիկների ցույց տված արդյունքների վրա:

-Հետ են ընկնելու  մարզիկները որոշ չափով, բայց մարզումների շնորհիվ որոշ ժամանակ անց  ամեն բան ընկնելու է իր տեղը: Բոլորն էլ իերնց մարզավիճակին են հասնելու: Բոլորն էլ գտնվում են հավասար պայմաններում, նույն մակարդակում են մարզվում և ակնհայտ տարբերություններ չեն լինելու:  

Ամեն մարդ յուրովի է մոտենում ստեղծված իրավիճակին: Այս ամենն ինձ վրա ոչ մի բացասական անդրադարձ չի կարող ունենալ, ես մշտապես փորձում եմ ցանկացած ստեղծված իրավիճակից որևէ օգուտ քաղել: Առավելապես լավատես եմ, վատի մասին բացարձակ չեմ մտածում: Մշտապես մտածում եմ, որ երիտասարդ մարզիկ եմ, և ինձ հնարավորություն է ընձեռվել օր օրի ուժեղանալու:  Հետաձգված միջոցառումներին էլ  հաստատապես ավելի մարտական ու էլ ավելի ուժեղացած եմ մոտենալու, քան այս պահին: Պետք է մասնակցեի վարկանիշային 2 մրցաշարի օլիմպիական խաղերից առաջ, որոնք նույնպես հետաձգվեցին:

-Արսեն, Դուք Մասիսից եք: Ի՞նչ իրավիճակ է քաղաքում, մարդիկ հետևու՞մ են մեկուսացման կանոններին:

- Մարդիկ հետևում են մեկուսացման կանոններին՝ մնալով տանը: Միայն անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս: Գործերն ավարտելուց հետո անմիջապես տուն են գնում, փողոցներում գրեթե մարդիկ չկան: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհիվ ամեն բան շատ լավ է կազմակերպված:  

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Մարդիկ պետք է ավելի քիչ մտածեն հիվանդության մասին և ավելի լավատես լինեն: Պետք է հավատալ, որ ամեն բան շուտով ավարտվելու է, հաղթահարելու ենք այս իրավիճակը: Եթե մտածենք, որ հիվանդանալու ենք, այդպես էլ կլինի:

Ես ունեմ նախասիրություններ, որոնցով էլ լցնում եմ ազատ ժամանակս. վարում եմ մոտոցիկլետ, զբաղվում եմ ձկնորսությամբ և ընթերցանությամբ՝ ժամանակն արդյունավետ օգտագործելով:

Բոլորրին ցանկանում եմ առողջություն: Թո՛ղ համբերատար լինեն, մնան տանը և հավատան, որ շուտով ամեն բան ավելի լավ կլինի:

ազատ ոճի ըմբշամարտ սպորտ Եվրոպայի չեմպիոն ըմբշամարտ Արսեն Հարությունյան հարցազրույց

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին