f

Անկախ

Էլմիրա Կարապետյան. «Մարզիկներն իրենց երկրի մասին ինֆորմացիա տարածողներ կարծես լինեն»


Հունվարի  10-17-ը  Քուվեյթում  կայացած  հրաձգության Գրան պրի մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց միջազգային կարգի  վարպետ, Հայաստանի գործող չեմպիոնուհի, հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը:  

10 մ օդամղիչ ատրճանակի   կանանց մրցաշարում հայ մարզուհին 12 երկրի 23 հրաձգուհիների պայքարում կիսաեզրափակչից անցավ եզրափակիչ, որտեղ 565 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Անկախի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանը  կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին:

-Շնորհավորում ենք,  միջազգային հարթակում տարեսկզբյան հաջող մեկնարկի և բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Ամանորյա տոներից շատ չանցած՝ հունվարի 4-ից վերսկսեցի ամենօրյա մարզումներս, որպեսզի լիարժեք պատրաստ լինեի մրցաշարին: Շատ լավ էի տրամադրվել. անցյալ տարի էլ էի մասնակցել քուվեյթյան Գրան պրիին: Ուստի, անհամբեր սպասում էի՝ երբ եմ տեղ հասնելու և տեսնելու մրցակիցներիս:

-5-րդ հորիզոնականով դուրս գալով եզրափակիչ՝Ձեզ հաջողվեց հրաշալի արդյունք ցույց տալ և մրցանակային հորիզոնականում հայտնվել՝ հատկապես անձնական զենքը Ձեզ հետ չտանելու պարագայում:

-Զենքս ինձ հետ չէր, քանի որ Հայաստանից արաբական երկրներ զենքով թռչելը շատ թանկ  արժե: Անցյալ տարի էլ իմ զենքով չէի կրակել: Միակ մտածմունքս այն էր, թե ո՞վ է ձգանս սարքելու, որովհետև ամեն անգամ, երբ ես առանց զենքի եմ թռչում ինչ-որ մեկն ինձ  օգնում է,  որ կարողանամ կրակել: Այս անգամ անհանգիստ էի, որովհետև մենակ էի թռչում: Ամեն բան բարեհաջող ընթացավ: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ամեն անգամ պատրաստակամությամբ և սիրով զենք են տրամադրում, որպեսզի կարողանամ մասնակցեմ մրցմանը:

Նշեմ, որ շատ ավելի լավ արդյունք կարող էի գրանցել, այնքան էլ գոհ չեմ իմ ելույթից: Պարզապես մարզման  օրերն էին քիչ, շատ ժամանակ չունեցա նախապատրաստվելու համար: Մրցակցությունը բավական ուժեղ էր, փորձառու մարզիկներ կային՝ օլիմպիական և աշխարհի չեմպիոններ, որոնք հաճախ են մասնակցում տարբեր մրցաշարերի և մրցումներում հանդես գալու փորձ ունեն:  

Երբ 5-րդ հորիզոնականով մտա եզրափակիչ, բացարձակ չէի մտահոգվում,  քանի որ արդյունքը բացարձակ կարևոր չէ մեր մարզաձևում. կարևորը եզրափակիչ մտնելն է: Առաջին մի քանի կրակից հետո 8-րդ տեղում էի ընթանում, հետագայում ամեն հերթական կրակից հետո հորիզոնականները բարելավեցի և վերջին կրակով բարձրացա 3-րդ հորիզոնական: Այդ պահին  արդյունքն իսկապես անսպասելի էր:

-Ձեր մարզաձևը  կենտրոնացում է պահանջում: Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը:

-Իրականում հուզմունքի բացակայությունը շատ ավելի վատ է. նշանակում է մարզիկն անտարբեր է մրցման նկատմամբ, իսկ եթե անտարբեր է, չի կարող արդյունքի հասնել: Երբ հուզմունքը շատ է լինում, ավելի հեշտ է լինում կառավարել. կան շնչառական վարժություններ, կամ թե հարկավոր է մտածել հաճելի այլ բաների մասին:  Ամեն մարզիկ հուզմունքը հաղթահարելու իր տարբերակն ունի: Ես շատ էմոցիոնալ չեմ և կարողանում եմ ինձ վերահսկել և հաղթահարել, բալանսի բերել զգացմունքները:

-Դուք ունեք նաև սպորտային հոգեբանի մագիստրոսի որակավորում: Մասնագիտական հմտություններն օգնու՞մ են:

-Ունենալով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի մագիստրատուրայում՝ ստացել եմ նեղ մասնագիտական կրթություն՝ մասնավորապես  ուսումնասիրելով մարզիկների հոգեբանությունը հրաձգություն մարզաձևում: Մեր մարզաևում շատ ավելի է կարևորվում հոգեբանությունը, քան մյուսներում: Կրակելու տեխնիկան կարելի է  սովորել շատ կարճ ժամանակահատվածում՝ գրեթե 2 ամսում: Դրանից հետո, տվյալ ժամանակում տեղավորովելով, նշանակակետին դիպչելը վարպետություն է պահանջում, որտեղ արդեն  ճիշտ հոգեբանական դրսևորում է պահանջվում:

Հաջողության հասնելու համար համբերություն և ամուր նյարդային համակարգ է հարկավոր: Մարզիկի ընտրած ճանապարհը հեշտ չէ. ամենօրյա մարզումներ, ռեժիմի խստագույն պահպանում: Կարծում եմ՝ մարդ պետք է սիրի  գործը, որով զբաղվում է: Երբեք չի կարելի գնալ աշխատանքի՝ չսիրելով այն: Ես սիրում եմ իմ  մարզաձևը և հաճույքով եմ հաղթահարում  ամեն դժվարություն:

-Տարվա հաջող մեկնարկը ոգևորու՞մ է, կամ գուցե պարտավորեցնու՞մ:

Կարծում եմ ավելի շատ ոգևորում է: Միջազգային հարթակում, երբ վեր է խոյանում հայոց եռագույնը , դրանից ավելի հաճելի զգացողություն չկա: Պարտավորեցնող չի, որովհետև սպորտն, ի սկզբանե, արդեն պարտավորեցնում է, եթե ուզում ես ինչ-որ արդյունքի հասնել: Պետք է  այդ պարտավորվածույթունն ունենալ, մաքսիմումն անելու և  հաջողության հասնելու համար:

Ձեռքբերումներով ես ոգևորվում են, քանի որ շատերը չգիտեն մեր երկրի մասին ու երբ հաջող, առավել ևս հաղթանակած ելույթներ ենք ունենում, և եռագույնը բարձրանում է, օտարերկրացիները մոտենում են, շնորհավորում, հետաքրքրվում են մեր երկրի մասին, սկսում են հարցեր տալ: Մենք նաև հայրենիքի մասին ինֆորմացիա տարածողներ կարծես լինենք, որը շատ կարևր է: Որքան շատ մարդ իմանա մեր մասին, այնքան ուժեղ, հզոր ու ճանաչված կլինենք: Ընկերներ ունեմ, որոնք հետաքրքրվել են ու հետագայում  այցելել  Հայաստան:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Տարին օլիմպիական է, ամեն կերպ փորձելու ենք ուղեգիր նվաճել:

2 մրցում ունենք, որտեղ կարող ենք վարկանիշ ձեռք բերել: Լեհաստանում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությունը, Չեխիայում էլ՝ վարկանիշային մեկ այլ մրցաշարի: Ուստի, հարկավոր է տրամադրվել, մարզվել, ամեն գնով ուղեգիր նվաճել և գնալ Տոկիո՝ մեդալի հետևից:

Սպորտ հրաձգություն Քուվեյթ միջազգային մրցաշար Էլմիրա Կարապետյան հարցազրույց

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին