Միացյալ Նահանգներում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով 1,904 մարդ է մահացել: Նման տվյալներ հայտնել են Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացուցիչները: Գրում է Russian.rt.com-ը։
Այսպիսով, մահվան դեպքերի թիվը նախորդ օրվա համեմատ նվազել է 69-ով:
ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19- ի հաստատված 465,750 դեպք, մահացել է 16.672 վարակված, ապաքինվել է 25.960 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներում ամեն օր կորոնավիրուսից մահացությունների ռեկորդային թիվ է գրանցվում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հասել է կորոնավիրուսային վարակի տարածման գագաթնակետին, իսկ որոշ նահանգներում անկման միտում է նկատվում: