Մոսկվայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը առաջին անգամ մեկ օրում գերազանցել է հազարը։ Այդ մասին հայտնում է Մոսկվայի օպերատիվ շտաբը: Գրում է Gazeta.ru-ն։
Շտաբից հայտնել են, որ անցած օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուս ախտորոշվել է 1124 մարդու մոտ: Նշվում է, որ վարակված անձանց մեծ մասը 65 տարեկանից փոքր են:
Շտաբի տվյալներով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում կազմում է 7.822:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 82 շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 11917 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 94 մահ, ապաքինվել է 795 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: