Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Քանի որ երբեք պարգեւավճար չեմ ստացել, ուստի ինչպես եւ խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար»: