f

Անկախ

Ճիշտ օգտագործենք այս դադարը...


Վերջին ամիսներին, երբ լրահոսը լցված է ամբողջ աշխարհը ցնցած կորոնավիրուսի մասին պատմող ամենատարբեր նյութերով, տանը մեկուսացած մեր քաղաքացիները, բնականաբար, ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում՝ անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուքներին զուգահեռ կարդալով նաև բացասական տրամադրություն հաղորդող բազմաթիվ նյութեր: Դրա համար էլ  «Անկախը»  նոր «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ», հոդվածաշարի շրջանակներում որոշել է թեմային անդրադառնալ ավելի լուսավոր դիտանկյունից: Այսօրվա մեր զրուցակիցը «Արտ Լանչ» ցանցի համահիմնադիր Բակուր Մելքոնյանն է:

-Պարոն Մելքոնյան, շատ կարճ զրուցենք Ձեր ծավալած գործունեությունից և անցնենք վերջին շրջանի  զբաղվածությանը:  

-Մինչ այժմ մենք զբաղվում էինք ճաշարանային բիզնես «Արտ Լանչ»-ով: ՀՀ-ում  ունենք 50-ից ավելի կետեր, և մեր ծառայություններն ենք մատուցում Զինված ուժերում ու քրեակատարողական հիմնարկներում: Սննդի կետեր ունենք նաև Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում: Այժմ մեր գործունեության տարբերությունն այն է, որ  Զինված ուժերի ու քրեակատարողական հիմնարկների մասով շարունակում ենք աշխատել նույն ձևով, իսկ մյուս կետերը փակված են:  «Արտ Լանչ»-ի հազար աշխատակիցներից հինգ հարյուրն այս պահին գտնվում են հարկադիր պարապուրդում, բայց եկել ենք որոշակի փոխհամաձայնության. որևէ մեկին չենք կրճատել, մարդիկ աշխատում են միմյանց փոխարինելով: Սկսել ենք իրականացնել նաև առաքման ծառայություններ:    

-Ինչպե՞ս եք օգտագործում Ձեր այժմյան ազատ ժամանակը:

-Մենք բոլորս անընդհատ ասում էինք՝ ժամանակ չկա: Հիմա կարծես թե համեմատաբար ազատ եմ և այս ընթացքում նոր գաղափարներ ու նոր նախագծեր եմ պլանավորում: Օրինակ՝ շատերն այսօր անցնում են օնլայն վաճառքների, որոնք աստիճանաբար սկսում են իրենց արդարացնել: Պետք է այնպիսի նոր մոտեցումներ մշակել բիզնեսի բոլոր բնագավառներում, որ հետագա դժվարությունների ժամանակ արդեն պատրաստ լինենք դիմակայելու, քանի որ վերջին տարիները ցույց են տալիս՝  ամենատարբեր ճգնաժամերն աստիճանաբար դառնում են ավելի հաճախակի:  

-Ինչպե՞ս եք գնահատում մարդկանց գործելաոճը վերջին շաբաթների ընթացքում:  

-Դրսևորումները շատ տարբեր են: Մարդիկ կան, որ խուճապի են մատնվել, կան իրավիճակը սթափ գնահատողներ, կան նաև այնպիսի մարդիկ, որ մտածում են՝ այս ամենը խաղ է ու չեն էլ ուզում ենթարկվել ոչ մի կանոնի: Բնականաբար, պետք է գրագետ մոտեցում ցուցաբերել, և այս առիթը օգտագործել ինքնազարգանալու, սովորելու վրա: Մեր հասարակության մեջ կան որոշակի տարիքի հասած մարդիկ, որ մտածում են՝ իրենք մեծ են անգամ համացանցից օգտվելու համար: Այնինչ, միշտ պիտի շարժվել ժամանակի պահանջներին համապատասխան: Այս դադարը հրաշալի առիթ է այդ ամենին ծանոթանալու համար: Եվրոպական երկրներում անգամ յոթանասունն անց մարդիկ են շարունակում ինքնակրթվել,  անընդհատ սովորել, ինչն էլ հնարավորություն է տալիս ցանկացած իրադրությունից ավելի քիչ կորուստներով դուրս գալ:  

-Որո՞նք են ստեղծված իրավիճակի դրական ու բացասական կողմերը:

-Ինձ համար այս դադարի ամենահետաքրքիր կողմերից մեկը մեկ ամսվա ընթացքում աշխարհի էկոլոգիական վիճակի փոփոխությանն ականատես լինելն էր: Անզեն աչքով անգամ կարող ենք տեսնել՝ ինչպես է օդը մաքրվել թեկուզ հենց միայն Երևանում: Բնությունը մեզնից մի փոքր հանգիստ է ուզում, ուզում է, որ այս դադարն օգտագործենք ու խորհենք ընդհանուր շրջակայքի մաքրության և մեր առողջության պահպանման շուրջ: Պարզապես աշխատելով ու միայն տվյալ օրվա մասին մտածելով՝ կկորցնենք ամենաթանկը՝ մեր առողջությունը: Ինչպես տեսնում ենք, հիվանդությունը հաղթահարում են բարձր դիմադրողականություն ունեցողները:  

Դրական կողմերից է նաև ընտանիքի անդամների հետ շփվելու մեզ տրված հնարավորությունը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ մարդիկ բողոքում էին կյանքի արագ տեմպից, որ զրկում էր մինչև իսկ ընտանիքի անդամների հետ շփվելուց,  այժմ կարող ենք մնալ տանն ու կարոտն առնել միմյանցից:  

Դժվար հաղթահարվող խնդիրներն արդեն ոլորտային են: Բնագավառներ կլինեն, որ արագ կվերականգնվեն, բայց և կլինեն բավականին լուրջ խնդիրներ ունեցող ոլորտներ, օրինակ՝ զբոսաշրջայինը: Անգամ վիրուսի հաղթահարումից հետո զբոսաշրջիկները միանգամից չեն գալու Հայաստան. ողջ աշխարհն է ֆինանսական ճգնաժամ ապրում: Նման խնդիրների առկայությամբ դժվար թե շատ մարդ ծրագրի իր երկրից դուրս գալ, թեկուզ համավարակի նահանջից մի քանի ամիս անց:  

-Դուք այս ընթացքում բարեգործական միջոցառումներ եք իրականացնում առավել խոցելի խավերի համար:  Ինչպիսի՞ արձագանքներ են գտնում նման նախագծերը:

-Ճիշտն ասած, սկզբում մենք փոքրիկ ակցիա արեցինք ՖԲ-ում տեղադրված իմ ինքնաբուխ գրառման տեսքով, բայց դրան այնքան տեղական արտադրողներ ու կազմակերպություններ արձագանքեցին, որ ակամայից ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Նախկինում մենք միշտ մասնակցել ենք բարեգործական միջոցառումների, բայց առաջին անգամ ենք հանդես գալիս որպես կազմակերպիչ: Մեզ այնքան շատ ապրանքներ ուղարկեցին, որ կարողացանք ոչ թե մի քանի տասնյակ, այլ հազարից ավելի ընտանիքների համար պատրաստել փաթեթներ, որոնք կառաքենք մի քանի օրվա ընթացքում: Այժմ արդեն երկրորդ փուլ անելու առաջարկներ են հնչում, որ օգնենք առավել մեծ թվով մարդկանց, հատկապես ռիսկային խմբում գտնվող ծերերին: Այս համախմբումն ինձ շատ է ոգևորում:  

Ուրախալի է նաև, որ տեղական արտադրողները ցուցաբերեցին և ցուցաբերում են սոցիալական մեծ պատասխանատվություն: Անգամ փոքր հնարավորություններ ունեցող գործարարները փորձում են ինչ-որ ձևով մասնակից լինել: Մի պահ թվում էր՝ մարդիկ անտարբեր են դարձել, բայց իրականությունը ցույց տվեց ճիշտ հակառակը: Սա նաև  այս օրերի իմ հիմնական բացահայտումն է:  

-Ի՞նչ ներքին անհանգստություններ կամ վախեր եք ունեցել վերջին շրջանում, և ի՞նչ խորհուրդներ կտաք մեկուսացման մեջ գտնվող մարդկանց:

-Ես երբևէ վախի զգացում չեմ ունեցել, բայց օրեր առաջ զգացի, որ վախենում եմ: Վերլուծելուց  հետո հասկացա, որ անհանգստանում եմ մեզ հետ ապրող մայրիկիս համար: Բայց այժմ, երբ նրան արդեն ինքնամեկուսացրել եմ մեր հյուրատներից մեկում (այս օրերին դատարկ են), այլևս վախի զգացում չունեմ: Մարդկանց խորհուրդ կտամ ուրախ լինել թեկուզ միայն այն փաստից, որ առողջ են. մնացած խնդիրները ժամանակավոր են: Եթե հիշենք, թե ինչ դժվար պայմաններում  ենք գոյատևել 1990-ականների հետերկրաշարժյան, պատերազմական դժվարին տարիներին,  երբ անգամ լույսի հետք չէր երևում թունելի վերջում, ապա կկարողանանք հաղթահարել նաև այս դժվարությունները: Հատկապես, որ վերջին օրերին նկատում ենք կորոնավիրուսով վարակվածների նվազման միտում: Նույնիսկ ամենավատ կանխատեսումներով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի վեց ամսից մինչև այս տարվա վերջն ընկած ժամանակահատվածում, բայց հուսով ենք՝ ամեն բան ավելի արագ կլուծվի:  

-Դուք բավական ակտիվ եք ՖԲ հարթակում, որտեղ հիմնականում հանդես եք գալիս Ձեր ոգևորիչ, դրական զգացողություններ արթնացնող գրառումներով: Ինչու՞ եք կարևորում այդ տիրույթը: Եվ արդյոք հուսադրող խոսքը կարո՞ղ է օգնել մարդկանց նման իրավիճակներում:    

-Լրագրողների մատուցած ոչ գրագետ ու ոչ ճիշտ ինֆորմացիան՝ խտացված բացասական հույզերով, հաճախ կարդում են հազարավոր մարդիկ, և արդյունքում կարող են խուճապի մեջ ընկնել, հուսահատվել: Իրական կյանքում բացասականն այնքան շատ է, որ մարդիկ փորձում են գոնե համացանցից դրական ինֆորմացիա ստանալ, դրականի մասին կարդալ: Շատ կարևոր է հասարակությանը չգցել հուսահատության գիրկը, որովհետև միայն հուսալքված մարդն է, որ ելքեր չի փնտրում, ուստի պիտանի չէ ոչ մի բանի: Դրա համար շատ եմ կարևորում լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքը, և ցանկությունս է, որ այս օրերին շատ գրվեն դրական հույզերով լի հոդվածներ: Արդյունքում հենց իմ ՖԲ հարթակում սկսեցի հուսադրող երևույթների շատ անդրադառնալ: Եթե առաջ գրառում էի անում շաբաթական 3-4 անգամ, ապա այժմ, հաշվի առնելով նաև որոշակի ազատ ժամանակս, մարդկանց հետ իմ մտքերով կիսվում եմ գոնե օրը մեկ անգամ: Ի դեպ, երբ ինչ-որ բան ես գրում, պետք է նաև հասցնես հետևել մարդկանց արձագանքներին: Գուցե մարդիկ, բացի դրական մեկնաբանություններից, նաև թերություններ են մատնանշում, որ կարող են օգնել հետագայում ճիշտ հետևություններ անել:    

Հետաքրքիր է՝ ինչ-որ բանի մասին գրելով՝ մենք նաև ինքներս մեզ ենք դաստիարակում, պարտավորվում հետևել մեր իսկ բարձրաձայնած իրողություններին: Շատ պարզ մի օրինակ, երբ ես գրում եմ արագ չվարելու մասին, հաջորդ անգամ մեքենա վարելիս, եթե անգամ շատ եմ շտապում, չեմ գերազանցում անհրաժեշտ արագությունը:

-Ի՞նչ փոփոխություններ կլինեն Ձեր գործնական կյանքում համաճարակի հաղթահարումից հետո:  

-Բնականաբար, վաճառքի հետ կապված կսկսենք առավել ակտիվ աշխատել օնլայն հարթակում, կզարգացնենք առողջ սննդի հետ կապված ոլորտները, քանի որ մարդիկ արդեն իսկ հասկանում են անվտանգ սննդի դրական ազդեցությունը: Նախագծերը շատ են: Միայն թե կցանկանամ՝ երբ այս ամենը մնա ետևում, մեր գործարարները շարունակեն աշխատել նույն սոցիալական պատասխանատվության զգացումով, ինչ այս օրերին: Մյուս կողմից էլ  ցանկալի կլինի, որ մեր հասարակ քաղաքացին սկսի սիրել ու գնահատել բիզնես երևույթը, և այն չնույնացնի պարտադիր կեղեքող, խաբող «օլիգարխի» կերպարի հետ: Երբ նման մոտեցումները վերանան, մենք կհասկանանք, որ իրականում բիզնեսը երկրի շարժիչ ուժն է: Եվ որքան շուտ հասարակությունը դրականորեն ընդունի բիզնես երևույթը, այնքան արագ կկայանա երկիրը:  

-Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս կեզրափակեք զրույցը:

-Ուզում եմ, որ մարդիկ չլարվեն այս ընթացքում, վայելեն իրենց ընձեռված ազատ ժամանակը, շատ ընթերցեն, այս օրերն օգտագործեն նաև հետագա արդյունավետ ծրագրեր մշակելու համար և հավատան, որ այս ամենը շատ շուտով վերջանալու է...  

 

           Արփի Խաչատրյան

 

Բակուր Մելքոնյան հարցազրույց արտակարգ դրություն ճաշարանային բիզնես «Արտ Լանչ»

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին