f

Անկախ

«Առաջին նախագահին ենթակա մամուլը նախ՝ իրեն պետք է պահի այդ ձևով, նոր հետո միայն՝ մյուսներին կոչ անի». Մարուքյան


Երեկ հասարակությանն ու քաղաքական ուժերին ուղղված իր կոչի մեջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հետևյալ միտքն էր հայտնել, որ` «մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն, պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը, եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»։

168.am-ը ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվել է՝ արդո՞ք իրենք պատրաստվում են հետևել առաջին նախագահի կոչին՝ «պետական դավաճաններ» չհռչակվելու համար, և ընդունելի՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներն իրենց համար:

 

 

Էդմոն Մարուքյանի կարծիքով` երբ պատերազմական իրավիճակի թելադրանքով այս կոչն արվում է, և, եթե ըստ էության այն հաշտության կոչ է, այն իրենց չի ուղղված, և Առաջին նախագահը երևի թե նախկին իշխանություններին նկատի ունի:

«Ընդդիմության իմաստով այն մեզ էլ է ուղղված, բայց հաշտության իմաստով՝ այն մեզ ուղղված չէ, որովհետև հաշտվելու կամ չհաշտվելու որևէ խնդիր որևէ մեկի հետ մենք չունենք»,- ասել ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով` եթե փորձ է արվում կողմերին հաշտեցնել, ապա այդ կոչի մեջ «սադրիչներ ու չարակամներ, կամ ատելության ու թշնամանքի սերմանում, կամ երկրորդ ճակատ են բացել, կամ պետական դավաճանություն» ձևակերպումները չպետք է օգտագործվեն:

«Կոչն իր արժեքը կորցնում է, երբ կոչ անողն ինքը հաշտ չէ: Ուրեմն՝ ո՞նց է ինքն այդ կոչն անում»,- ասել ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը նշում է, որ շատ ավելի հետաքրքիր էր, որ Առաջին նախագահը մամուլին էր կոչ անում այս կամ այն բանն անել:

«Ես կարծում եմ, որ Առաջին նախագահին ենթակա մամուլը նախ՝ իրեն պետք է պահի այդ ձևով, նոր հետո միայն՝ մյուսներին կոչ անի: Օրինակ, Առաջին նախագահին ենթակա մամուլն այս օրերին և սրանից առաջ ողջ ընթացքում այլանդակ ցեխ է շպրտում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու մեր անդամների վրա` վիրավորական բաներ գրելով:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին դատի ենք տվել` զրպարտություն պարունակող հայտարարությունների համար, նա խուսափում է դատարանի ծրարը ստանալ, որ պատասխանի: Այսինքն` Առաջին նախագահն ինքը նախ՝ իր շրջանակներում պետք է հաշտությունը և իր մոտեցումները սերմանի, ապա նոր` իր շրջանակներից դուրս»,- նշել է Էդմոն Մարուքյանը`հավելելով, որ ամեն դեպքում Առաջին նախագահի իրավունքն է նման կոչով հանդես գալ, ինչը և ինքն արել է:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք իրենք վերջ տալ բոլոր տեսակի քննադատական ելույթներին ու հայտարարություններին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենք իրենց բոլոր քննադատություններն արել են` այլընտրանքային առաջարկություններ անելով, այդ թվում՝ նաև գրավոր, վարչապետին կամ Կենտրոնական բանկի նախագահին, նայած, թե որ ուղղությամբ են դրանք եղել:

«Բնականաբար, ես կարծում եմ, որ հենց այս օրերին է պետք քննադատել իշխանությանը և լինել անաչառ ու անկողմնակալ ու միշտ աջակցել այլընտրանքային առաջարկներով, կամ սխալներն ու թերությունները ցույց տալ, քան դա անել հետո»,- ասել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը` հավելելով, որ, իհարկե, դա հետո էլ կարելի է անել, բայց եթե հիմա իրենք ձեռնպահ մնան, կարող են լինել որոշակի խնդիրներ, որ հիմա հնարավոր է շտկել, ու չանելու դեպքում՝ ավելի մեծ խնդիրներ ծագեն:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ընդդիմությունը միշտ նրա համար է, որ քննադատի իշխանությանը, ոչ թե քծնի:

«Ընդդիմության, քաղաքացիական, հասարակական ու առհասարակ տարբեր սեկտորներում միշտ կան քծնողներ, և ես չեմ կարծում, որ դրանք որևէ բանով իշխանությանն օգուտ են տալիս, ընդհակառակը, վնասում են, եթե դա իշխանությունը հասկանա: Մենք որևէ բան չենք պատրաստվում վերանայել, որովհետև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանադրական դրույթն իր մեջ նաև ներառում է, որ այն որևէ կերպ չի ազդում Ազգային ժողովի վրա: Հետևաբար՝ որպես խորհրդարանական երրորդ ուժ` մենք Ազգային ժողովի մի մասն ենք, և արտակարգ դրության իրավական ռեժիմը չի կարող ազդել մեր գործունեության վրա»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով` իրենց քայլերն ու առաջարկները միտված են եղել նրան, որ վարակը հնարավորինս չհասնի Հայաստան, բայց հասավ, հետո էլ ուղղված են եղել դրա դեմ արդյունավետ պայքարելուն, հիմա էլ ուղղված են մարդկանց աղքատության ճիրաններից փրկելուն, այս խայտառակ գործազրկության սպասվող վիճակից, գնաճից դուրս գալուն: Իրենք բոլոր ուղղություններով` սոցիալական և տնտեսական, գրավոր առաջարկներ են ներկայացրել:

Ինչ վերաբերում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին և հարցին, թե ինչու հենց հիմա արվեց այդ կոչը, երբ հանձնաժողովը, բավականին ժամանակ է, ինչ ծավալում է իր գործունեությունը, Էդմոն Մարուքյանը կրկնել է, որ Խորհրդարանի որևէ ինստիտուտ, որևէ մարմին չի կարող ազդվել արտակարգ դրության իրավական ռեժիմից:

«Մարմինները պետք է գործեն: Դրանք ժամկետներ ունեն և չեն կարող չգործել: Հիմա, եթե հանձնաժողովը դադարեցնի իր գործունեությունը, դա խնդիր է: Հետևաբար՝ այդ կոչն էլ, ըստ էության, որևէ ձևով տեղին չէ»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը չի կարծում նաև, որ այդ կոչը կարող էր կապ ունենալ ՀՀ երրորդ նախագահի` հանձնաժողովի հրավերն ընդունելու և ապրիլի 16-ի նիստին մասնակցելու համաձայնություն տալու հետ, քանի որ կարծիքներ են հնչում, որ նիստը կարող է անկանխատեսելի ընթացք ունենալ, և Առաջին նախագահի կոչն իր համախոհ Անդրանիկ Քոչարյանին հնարավոր տհաճ իրավիճակից զերծ պահելու միտում ունի:

«Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ անկանխատեսելի բան կա: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի ներկայանալն ինչ-որ խնդիր է: Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն այդ կանչով ներկայանալու է: Ես վստահ եմ եղել, որ, եթե հրավիրեն, նա կներկայանա: Հետևաբար՝ ինձ համար այդտեղ որևէ անակնկալ չկա»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը:

 

Էդմոն Մարուքյան լևոն տեր պետրոսյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին