Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում քաղաքացիների և կազմակերպությունների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Պարետի՝ N Ց/53-2020 ցուցումով սահմանված պահանջների համաձայն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) ապահովվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում գործող կապի հետևյալ միջոցները՝
- հերթապահ հեռախոսահամար՝ 091 72 09 09,
- նամակների ընդունում Ծառայության՝ supervision.am կայքի «Կապ ծառայության հետ» բաժնի «Դիմումների և հարցումների առցանց ընդունում» ենթաբաժնի միջոցով,
- նամակ-դիմումների ընդունում [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով,
- Facebook սոցիալական ցանցում՝ ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի պաշտոնական էջի միջոցով,
- e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Պաշտոնապես տեղեկացվում է նաև, որ աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արտաժամյա, ապահոված է նշված կապի միջոցներով քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը։
Հերթապահ հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստով կամ այլ հեռավար եղանակով ծառայություններ և խորհրդատվություն մատուցելու նպատակով ապահովվել է անհրաժեշտ թվով աշխատակիցների (օպերատորների) աշխատանքը։