f

Անկախ

Հայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց հետո էլ վարչապետը փորձում է իր «ճիշտն» առաջ տանել. Միհրան Հակոբյան


Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց և Եվրոպայում հայկական քաղավիացիան որակազրկելուց հետո էլ վարչապետը, «երկու ոտքը մեկ կոշիկի դրած», փորձում է իր «ճիշտն» առաջ տանել: Այսօր սկանդալով աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով վարչապետի խորհրդականը՝ վարչապետին, փաստացի, մեղադրելով գործիչ չհասկանալու և հանցավոր անգործության մեջ: Միևնույն ժամանակ, վարչապետը փորձում է մեզ բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածում առանձնապես ողբերգություն չկա, ավելին՝ բոլորս պետք է շնորհակալ լինենք 50 եվրոյով դեպի Իտալիա թռչելու իր ընձեռած հնարավորության համար: Մինչդեռ, կարելի էր սխալները տղամարդավարի ընդունել, ՔԱԿ-ում արագ կադրային փոփոխություններ կատարել և շտկելով EASA-ի ներկայացրած դիտողությունները՝ վերականգնել հայկական քաղավիացիայի արտոնագիրը Եվրոպայում: Բայց ոչ, ըստ վարչապետի՝ պետք է համառել ու մինչև վերջ խայտառակվել:

Համառության պատճառը պարզ է. վուլգար պոպուլիստների իշխանությունը աշխատանքի պատրանք ստեղծելու համար լայն զանգվածների համար կամ պետք է սովետական էժան երշիկի հասանելիություն ապահովեր, կամ էլ՝ սովետական «Сочи на три ночи» երևույթի հնարավորություն ընձեռեր: Ստացվեց երկրորդ տարբերակը: «50 եվրոյով դեպի Իտալիա» թռիչքները առերևույթ Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ հաջողված գործն էր: Ինչու՞ առերևույթ, որովհետև մեր՝ հարկատուներիս գրպանից դոտացիա տրամադրելով Ryanair-ին և Wizz Air-ին, մեր հաշվին մեզ լավություն էր անում: Էլ չենք խոսում մասնագետների բարձրաձայնած խնդիրների մասին առ այն, որ լոուքոսթերների հետ հարաբերվելու նման խնդրահարույց ձևաչափն ավիրելու է հայկական ավիացիոն շուկան և դա զուտ միայն ժամանակի հարց է: Հետոն կարևոր չէ, մենք ապրում ենք «Երկիր - ՀԺ-ում», Նիկոլ Փաշինյանին օրվա փիառ էր պետք: Փիառ, որ ԱԺ ամբիոնից գլուխ գովա և աշխատանքի պատրանք ստեղծի՝ ասելով, թե «50 եվրոյով կարող եք Հռոմ թռչել, բա դա անուղղակի կերպով աշխատավարձի ու թոշակի բարձացում չի՞»:

Ու հենց այդ փիառի համար էր, որ վարչապետը հապաղեց ու չփակեց Իտալիայից Երևան չվերթներն այն ժամանակ, երբ համաճարակը Իտալիայում արդեն մարդկային կյանքեր էր հնձում: Այդ փիառն է, որ հիմա կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանը: «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավել վարակված ու այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով հաստատված 7 մահվան դեպք: Եվ, ինչքան էլ խոսափի ու խուսանավի, միևնույնն է՝ կորոնավիրուսից պաշտոնապես գրանցված ու չգրանցված մահերը վարչապետի խղճին են:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին