f

Անկախ

Վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված. Շիրակ Բունիաթյան


Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային, մենք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։ Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

«Վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսն էի նայում։

Ուզում եմ անդրադառնալ ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդրին, վարչապետի անդրադարձին:

Ես չգիտեմ թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում ԱՄՈՒԼՍԱՐԻ շուրջ ստեղծված իրավիճակը, բայց վստահ կարող եմ ասել, որ չնայած շուրջ երկու տարի է ԱՄՈՒԼՍԱՐԻ տարծքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված։

Մե՛նք պայքարի հենց սկզբից հստակ նշել ենք, որ այստեղ չկա պայքար անձերի կամ կազմակերպությունների դեմ։

Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային ։

Մե՛նք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։

Մե՛նք բազմիցս նշել ենք, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդիրը բազմաշերտ է։

Այստեղ միարժամանակ կա և մարդու իրավունքների կոպտագույն խախտում և բնապահպանական ակնհայտ ռիսկեր և տնտեսական մոդելի փոփոխության խնդիր։

Շրջակա համայնքների ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը գրավոր կերպով և հանրագրի տեսքով պետք է որ վարչապետի սեղանին լիներ։

Բայցեւայնպես չենք զլանա և ևս մեկ անգամ կկրկնենք։

ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում հանք չի լինելու, անկախ դրանից այդ ծրագիրը իրականացնողը տեղական թե միջազգային կազմակերպություն է։

Անկախ դրանից այդ հանածոները երկրում են մնալու թե դուրս են գալու ։

Անկախ դրանից մեր պայքարի արդյունքում, ոմանք հույսեր են փայփայելու թե երազախափ են լինելու ։

Սա է ՀԱՅ ժողովրդի հայրենասեր և գիտակից մեծամասնության դիրքորոշումը ։

Այս կառավարության հետ, թե առանց նրա, մենք ԱՄՈՒԼՍԱՐԻ կործանումը թույլ չենք տալու ։

ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերության էջը այլևս փակված է։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՐ ՏԱՆ ՍՅՈՒՆՆ Է և ԱՅՆ ԱՄՈՒՐ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ»,- գրել է նա:

Շիրակ Բունիաթյան ՖԲ Գրառում Ամուլսար

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին