Կորոնավիրուսի հետևանքով Միացյալ Նահանգներում մահացությունների օրական թիվը ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ 1,736 կազմելով: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին տվյալներով՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 396.2 հազար դեպք: 12 722 մարդ մահացել է, ապաքինվել է 21 763-ը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: