f

Անկախ

Մանարյանի «Կարինե»-ն ցուցադրվեց լոնդոնյան «Cine Lumiere»-ում


Լոնդոնյան «Cine Lumiere» կինոթատրոնում, որը հայտնի է «Արտ Հաուս» ժանրում և  համաշխարհային կինոյի դասական գործերի ֆիլմերի ցուցադրությամբ, տեղի է ունեցել 2016-ին կյանքից հեռացած հայտնի ռեժիսոր Արման Մանարյանի առաջին հայկական մյուզիքլի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

 «Լոնդոնում գրանցված բրիտանական Kino Klassika կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան ֆիլմերի կինո-սեզոնները։

Համագործակցելով հեղինակավոր Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ՝ երաժշտական ֆիլմերի ցուցադրության մեծամասշտաբ ծրագրի շրջանակներում, 2020 թվականի հունվարի 21-ին՝ Լոնդոնում, Cine Lumiere կինոթատրոնում ցուցադրվեց հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինեն» (1969 թ․)՝ առաջին հայկական մյուզիքլը։ Արման Մանարյանը, նկարահանելով «Կարինեն», ճանապարհ հարթեց ազգային երաժշտական կինոյի համար։ 

Cine Lumiere կինոթատրոնը, որը գործում է Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ, հայտնի է ինչպես արտհաուս (arthouse) և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:

Կարինե»-ն 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ է, որի հանդիսանում է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորում։ Գործողությունները կատարվում են 19-րդ դարում:

 Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքի։

Արման Մանարյանը հայկական կինոյի դասականներից է․ նա նկարահանել է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Տժվժիկ»-ը, «Կարինե»-ն, «Վերադարձ»-ը,  «Ընկերը Փանջունին» և այլն: 1957-ին նրան շնորհվել է ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Ա. Մանարյանը ծնվել է 1929 թվականին Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիայում: 

Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: 

Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.)»:

Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:

Արման Մանարյան Լոնդոն ցուցադրություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին