Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան։ Այս մասին այսօր տեղեկացրեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Մի քանիսի թեստերի պատասխանները դեռ չկա, սպասում ենք պատասխաններին։ Բոլոր վարակակիների օջախները պարզ են ու հստակ։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում այդ ուղղություններով»,- ասաց մարզպետը։