Քայլի Ջեները գլխավորել է Forbes ամսագրի վարկածով 2020 թ․ ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը: Գրում է Gazeta.ru-ն։
21 տարեկան հասակում ամերիկացի հեռուստաաստղն ինքնուրույն 1 միլիարդ դոլար արժողությամբ կարողություն է վաստակել։ Նման կարողություն Քայլիին վաստակել է իր հիմնադրած կոսմետիկա արտադրող Kylie Cosmetics ընկերության շնորհիվ։
2019 թ․ Քայլին 600 միլիոն դոլարով վաճառել է ակտիվների մի մասը, սակայն պահել բիզնեսի 49% -ը:
Ինչպես նշում է ամսագիրը, Kylie Cosmetics ապրանքանիշը մեծ ժողովրդականություն է վայելել այն փաստի պատճառով, որ աստղը և նրա մայրը ՝ Քրիս Ջեները, իրենք են գովազդել ընկերության արտադրանքը: