f

Անկախ

Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ շարքային մորթապաշտ է և պետական մտածելակերպից զուրկ մեկը...
Իր 4 ժամյա մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Քաղավիացիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, հայտարարել է, որ ".... հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ՝ զենքերի վաճառք և այլն և այլն, և դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ..."...
Հետաքրքիր է, Փաշինյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություններ է անում և այս իր խոսքերն ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար... Սեփական ձախողումները պարտակելու, Տաթևիկ Ռևազյանի տապալումը արդարացնելու համար պետական մտածելակերպից զուրկ սույն անձը բացահայտ վարկաբեկում է Հայաստանը՝ այն ներկայացնելով որպես ապօրինի զենքի վաճառքի մեջ ներգրավված և ահաբեկիչների հետ համագործակցող և հովանավորող ավիաընկերությունների երկիր...
Փաշինյանի այս հայտարարությունն ուղղակի նվեր է Բաքվին և Անկարային, որոնք, իրենք լինելով ահաբեկիչների հետ համագործակցող և ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների հովանավորող երկրներ, մշտապես Հայաստանին մեղադրել են այն ամենի մեջ, ինչի մասին բարձրաձայնում էր Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը... Մորթապաշտ Փաշինյանը նախկիններին վարկաբեկելու և սեփական մորթին ու իշխանությունը ամեն գնով փրկելու և պահպանելու համար պատրաստ է ամենանենգ և ամենացածր քայլերին... Նա ընդունակ է նույնիսկ Հայաստանի նախկին ղեկավարությանը մեղադրել Ալ-Կաիդայի հետ համագործակցելու մեջ՝ շատ լավ պատկերացնելով, որ իր այդ հայտարարությունը բումերանգի պես հարվածում է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին, բայց դրա դիմաց պահպահել իշխանությունը...
Ի դեպ, պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնող Փաշինյանը նաև հայտարարել է` "ամենևին չի տխրում այս վիճակից", որ Քաղավիացիային զրկել են դեպի եվրոպական երկրներ մեր ավիաընկերություններին լիցենզիա տալու իրավունքից, բայց նաև բացահայտում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է... Ստացվում է՝ վարչապետը և Քաղավիացիայի կոմիտեն չեն համաձայնեցնում քայլերը...Հարց է առաջանում՝"Եթե ամենևին չես տխրել այդ որոշումից, ապա ինչու՞ եք բողոքարկել"...
Հ.Գ. Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Բաքուն և նրա սատելիտները բազմիցս են փորձել ապացույցներ գտնել, որ Հայաստանը հովանավորում է ահաբեկիչներին և ապօրինի զենք ու թմրամիջոցներ է վաճառում, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի գտել... Մինչև հիմա ազերիների միլիոնավոր դոլարներ են ծախսել Հայաստանը վարկաբեկող և զրպարտող հոդվածներ պատվիրելու համար... Հուսանք, պարոն Փաշինյանը դրանք կներկայացնի իր ադրբեջանցի "կիրթ" գործընկերոջը, որի ընտանիքին պատկանող “Silk Way Airlines” ավիաընկերությունը բրիտանական, ամերիկյան, բուլղարական և այլ երկրների հետաքննող լրագրողների և ԶԼՄ-ների կողմից մեղադրվում է մեծ ծավալով ապօրինի զենք, թմրամիջոցներ տեղափոխելու և հանցավոր այլ գործարքների մեջ ներգրավված լինելու մեջ..

ՖԲ Գրառում Գագիկ Համբարյան Նիկոլ Փաշինյան

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին